27 Հունիսի, Հինգշաբթի, 2019

Լուրեր: Ապրիլի 17, 2019

Ալեն Սիմոնյանը փոխարինեց Խոսրով Հարությունյանին

57206022_1064906840361570_5092461303172169728_n

Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշմամբ ընտրվել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական և միջազգային կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ։ Հիշեցնենք, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական և միջազգային կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Հայաստանը:  2013թ.-ից այս գործառույթն իրականացնում էր ԱԺ ՀՀԿ խմբացության անդամ Խոսրով Հարությունյանը: 

Ապրիլի 18-ին «Հենարան» մամուլի ակումբում

logo

Ապրիլի  18-ին՝  ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կյուրընկալվեն «Կանչ» մանկապատանեկան թերթի գլխ. խմբագիր Վարուժան Մնացականյանը, «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի գլխ. խմբագիր Թադևոս Տոնոյանը, «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխ. խմբագիր Անուշ Վարդանյանը և «Խաբարբզիկ» մանկական ամսագրի գլխ. խմբագիր  Ռուզաննա Բաղդասարյանը: ԹԵՄԱ՝    մանկական մամուլի խմբագիրներն ահազանգում են.  մանկապատանեկան մամուլը՝ ի դեմս «Ծիծեռնակ», «Կանչ» և «Աղբյուր» պարբերականների, չի ստացել տպագրության համար […]

Տնտեսությանը կազմակերպված վնաս հասցնելու միտում եմ տեսնում. Արծվիկ Մինասյան

A5B3CDFA-9F19-4B78-B789-4E53A6EFE97C_w1023_r1_s

ՀՅԴ Գերագույն մարմնի Սիմոն Վրացյան կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում դաշնակցական Արծվիկ Մինասյանը, խոսելով ցեմենտի արտադրության մասին նշեց, որ Հայաստանում առկա ցեմենտը չի համապատասխանում որակյալ շինարարության համար նախատեսված ստանդարտներին: Ըստ նրա, պետք է ցեմենտի համապատասխան որակը ապահովող կանոնակարգ մշակել։ Արծվիկ Մինասյանի խոսքով, ցեմենտի արտադրության համար ծախսվող ռեսուրսները, մասնավորապես՝ էլեկտրաէներգիան և գազը, տրամադրվում է սպառողի համար նախատեսված […]

Թվեր եւ իրականություն

big_1372681672_6456131

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ 2019 թվակա­նի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարնե­րի հետևանքով զոհված քաղաքացիների թի­վը նվազել է 17,3 տոկոսով, իսկ արագաչա­փերով և տեսախցիկներով արձանագրված տուգանքները՝ 51 հազարով: Ոլորտի փորձագետները այս առնչությամբ հակադարձում են գործադիրի ղեկվարին: Օրական միջինը 100 պատահար է տեղի ունենում, որոնք ար­ձանագրում են ճանապարհային ոստիկանները: Ընդ որում, սա […]

Ձեր թիմակիցներից վախենո՞ւմ եք. Էդմոն Մարուքյանը՝ իշխանություններին

Edmon-Marukyan2

Սուպերվարչապետական համակարգից հրաժարումը Հայաստանի ընդդիմության միասնական պահանջն ու քաղաքացիական հասարակության հակակոռուպցիոն կազմակերպությունների առաջարկությունն է եղել միշտ, և այն այսօր մերժվում է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Այն մարդիկ են դրա դեմ խոսում, որոնք տարիներով դրա կողմնակիցն են եղել նախկինում»,- ասաց Մարուքյանը: Ըստ նրա՝ Լիլիթ Մակունցի առաջարկած […]

ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցներն՝ ընդդեմ կառավարության

57538048_774916442891726_3531752681242624000_n

ՀՀ կառավարությունը մարտի 29-ին  հրապարակել է 334-Ա որոշումը, որով ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիաները պետք է տեղափոխվեն, և ներկայիս տարածքը տրվի մասնավոր ընկերություններին: Ինստիտուտում արդեն մոտ մեկ շաբաթ է բողոքում են կառավարության այդ որոշման դեմ, սակայն ոչ մի արձագանք չեն ստանում: Ինստիտուտի ղեկավար Վիգեն Թոփուզյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պնդեց, որ որոշումը […]

Չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը,

timthumb (1)

Ավագ չորեքշաբթի Ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ չորեքշաբթին պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը (Ծննդ. 17), հրեաները Եգիպտոսից դուրս եկան (Ելք 12:14), Վկայության խորանը պատրաստվեց (Ելք 25-27), և Իսրայելի որդիներն Ավետյաց երկիր փոխադրվեցին (Հեսու […]

Ուղևորավարձն այլևս վարորդի ձեռքի մեջ չի դրվելու

l-7MHTgsDKAY

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն  ամփոփում է վերջին մեկ տարվա գործունեությունը և ներկայացնում առաջիկա անելիքները։ Նախարարությունում պլանավորում են տրանսպորտի միասնական համակարգ  ներդնել։ Նախարարը նշում է, որ մայիսին ամբողջական պատրաստ կլինի ուղևորահոսքերը, որից հետո կսկսեն մոդելավորումը։ «Օպերատորների բաշխումը կախված է ուղղությունների եկամտաբերության աստիճանից։ Այդ հաշվարկը կատարվում է, այսինքն` ուղևորափոխադրման ինքնարժեքի գնահատում է կատարվում»։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված