22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ուղևորավարձն այլևս վարորդի ձեռքի մեջ չի դրվելու

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն  ամփոփում է վերջին մեկ տարվա գործունեությունը և ներկայացնում առաջիկա անելիքները։ Նախարարությունում պլանավորում են տրանսպորտի միասնական համակարգ  ներդնել։

Նախարարը նշում է, որ մայիսին ամբողջական պատրաստ կլինի ուղևորահոսքերը, որից հետո կսկսեն մոդելավորումը։ «Օպերատորների բաշխումը կախված է ուղղությունների եկամտաբերության աստիճանից։ Այդ հաշվարկը կատարվում է, այսինքն` ուղևորափոխադրման ինքնարժեքի գնահատում է կատարվում»։

Միասնական տրանսպորտային  համակարգին անցնելու պարագայում քաղաքացին տոմս է գնելու, այսինքն`  վարորդին առձեռն գումար տալու խնդիր չի լինելու։ Հակոբ Արշակյանը ծրագիրը իրատեսական է համարում։ Հարցին, թե արդեն հաշվարկ կատարե՞լ են, նախարարն ասաց, որ այս պահին դժվար է գնահատել հաշվարկը։ Նա նաև հավելեց, որ ծրագրի իրականացումը պետություն- մասնավոր  համագործակցություն է և չի բացառվում, որ պետությունը մեծ ծախսեր չանի։

Ինչ վերաբերում է մարզերին, ապա պլանավորվում է, որ մարզի երթուղիները հավաքվեն ամենամոտիկ շրջկենտրոնում և այնտեղից միանան Երևանին, որպեսզի Երևան եկող և գնացող տրանսպորտային մասը բեռնաթափվի։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ