22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 17, 2019

Ինչո՞ւ Արսեն Թորոսյանն այդ մասին ուղիղ չի ասում Աննա Հակոբյանին

Մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ճիշտն ասած, չէի ուզում այս հարցով արտահայտվել, մտածելով, որ արտահայտությունը մտածված չի եղել, բայց երբ նույն բանը երկրորդ անգամ է կրնկվում, կարծում եմ պետք է համապատասխան արձագանք լինի: Երեկ, Factor.am-ին տրված հարցազրույցում, առողջապահության նախարարը այս էլ երկրորդ անգամ անդրադարձել է Սիթի օֆ Սմայլ հիմնադրամին ծխախոտ արտադրողների […]

Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործով ես ինքս եմ բողոք բերել. Արթուր Դավթյան

ՀՀ դատախազությունը սկսել է 2008-ի Մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործերի վերանայման գործընթաց, այն շարունակաբար կկատարեն, և ըստ անհրաժեշտության վարույթներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Մենք արդեն ունենք քրեական գործեր, որոնց համար ինքներս ենք դիմել Վճռաբեկ դատարան՝ դրանց վերանայման նպատակով: Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործով ես ինքս եմ […]

Ապամոնտաժվել է Օղակաձև այգում գտնվող սրճարանը

Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.  «Տեղեկացրել էինք, որ քաղաքում հանրային տարածքների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու: Այսօր քաղաքապետարանի ստորաբաժանումը ապամոնտաժել է Օղակաձեւ զբոսայգում տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարանը: Տարածքը կկանաչապատվի:  Օղակաձեւ այգու մյուս օբյեկտները գույքագրվում են, դրանց վերաբերյալ եւս, հաշվի առնելով իրավական կարգավորումները, համապատասխան որոշում կկայացվի: Ավելի […]

Դետալները գաղտնի են. Սերգեյ Լավրովն անդրադարձել է Մոսկվայում ԼՂ հարցով կայացած հանդիպմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ապրիլի 15-ին Մոսկվայում ԼՂ հարցով կայացած հանդիպմանը: «Ինչ վերաբերում է առաջարկություններին, ապա դրանք բխում են այն մոտեցումներից, որոնց մասին խոսվում է համանախագահ երկրների բազմաթիվ հայտարարություններում: Դրանք ենթադրում են կողմերի միջև պայմանավորվածություն, որի հիմքում կլինեն տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները: Ես առաջարկում եմ ուշադրություն դարձնել […]

Դարձյալ սուտ. «Սերժի վախտ ու Նիկոլի թվին»

Փաշինյանի երկակի ստանդարտները ուժայինների հարցում: Իշխանական պատգամավորները այսօր ԱԺ-ում ասում են,որ ոստիկանությանը նախարարության կարգավիճակ չեն ցանկանում տալ, չնայած նրան, որ ժամանակին սուպերվարչապետական համակարգի դեմ թիվ մեկ խոսողը իրենց առաջնորդն էր: Պատկերացնո՞ւմ եք նախկին իշխանության օրոք Փաշինյանի թիմը դեմ լիներ ոստիկանապետի և ԱԱԾ պետի խորհրդարանին հաշվետու լինելուն: Նրանք նույնիսկ պատրաստ են գովաբանել Սահմանադրությունը միայն թե սուպերվարչապետական […]

Ձեր կուսակցական քաղաքապետը մետրո սարքելով է խառը, չի հասցնում աղբահանության հարցը լուծի

«Կառուցողական առաջարկ ՔՊ-ին Ասում եմ` ռազ ուժ ձեր կուսակցական ջահելությունը տենց ազգանվեր կեցվածք է դրսևորում` «մաքրելով» մեր վանդալիզմի արդյունքում տուժած ասֆալտը, գուցե դա շարունակակա բնույթ կրի: Ի վերջո, մենք մենակ մի քանի խաչմերուկի ասֆալտ ենք «կեղտոտել», երբ «մաքրեն» վերջացնեն, թող քաղաքի զիբիլը սկսեն ջանասիրությամբ մաքրել: Կակ ռազ ձեր կուսակցական քաղաքապետը մետրո սարքելով է խառը, չի […]

Գլխավորը մեզ համար աշխարհի առաջնությանը լավ պատրաստվելն է. Լևոն Ջուլֆալակյան

Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի կարծիքով, ազգային ընտրանին կարող էր ավելի լավ հանդես գալ Եվրոպայի առաջնությունում: «Հավաքականը Բուխարեստում 10 մարզիկով մասնակցեց Եվրոպայի առաջնությանը: Նվաճեցինք 2 բրոնզե մեդալ` 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը և 77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը: Երկուսն էլ լավ գոտեմարտեր անցկացրեցին և մոտ էին ավելի բարձր արդյունքների հասնելուն: Բայց […]

Եվրոպական դատարանը որոշում է կայացրել Մանվել Գրիգորյանի գործով

Եվրոպական դատարանը 2019 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ մերժել է Մանվել Գրիգորյանի գործով ներկայացված միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը: Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ  ներկայացուցչության պաշտոնական կայքից, փոխանցում է News.am-ը: Մանվել Գրիգորյանի փաստաբանը, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել էր, որ վերջինս, Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի