Ալեն Սիմոնյանը փոխարինեց Խոսրով Հարությունյանին
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշմամբ ընտրվել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական և միջազգային կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ։ Հիշեցնենք, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական և միջազգային կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Հայաստանը: 2013թ.-ից այս գործառույթն իրականացնում էր ԱԺ ՀՀԿ խմբացության անդամ Խոսրով Հարությունյանը: