22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գլխավորը մեզ համար աշխարհի առաջնությանը լավ պատրաստվելն է. Լևոն Ջուլֆալակյան

Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի կարծիքով, ազգային ընտրանին կարող էր ավելի լավ հանդես գալ Եվրոպայի առաջնությունում:

«Հավաքականը Բուխարեստում 10 մարզիկով մասնակցեց Եվրոպայի առաջնությանը: Նվաճեցինք 2 բրոնզե մեդալ` 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը և 77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը: Երկուսն էլ լավ գոտեմարտեր անցկացրեցին և մոտ էին ավելի բարձր արդյունքների հասնելուն: Բայց նրանց գոտեմարտերում եղան կասկածելի պահեր, որտեղ մրցավարները որոշում կայացրեցին ի օգուտ մեր հակառակորդների»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարզիչը:

Ջուլֆալակյանի խոսքով` շատ մրցավարներ ընդունել են, որ կային մրցավարական բացթողումներ:«Երեք այլ քաշային կարգերում ևս պայքարում էինք բրոնզե մեդալի համար, սակայն տակտիկական բացթողումների պատճառով զրկվեցինք այդ մեդալներից: Իսկ մյուս քաշերի մարզիկներից իրոք դժգոհ եմ: Նրանք իրենց հնարավորությունների ցածր հանդես եկան: Մեր մարզիկները խոստումնալից են, և մենք դեռ շատ աշխատելու տեղ ունենք: Մեզ համար ամենակարևորն այս տարվա աշխարհի առաջնությունն է, քանի որ վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար: Գլխավորը մեզ համար աշխարհի առաջնությանը լավ պատրաստվելն է»,-նշեց նա:

Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 5 ուղեգիր նվաճեց Եվրոպական երկրորդ խաղերի համար:

Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մայիսի 9-23-ը ուսումնամարզական հավաք կանցկանցի Օլիմպավանում և կսկսի նախապատրաստվել Եվրոպական խաղերին ու աշխարհի առաջնությանը: Հայ մարզիկների հետ հավաքին կմասնակցեն նաև Շվեյցարիայի և Բուլղարիայի թիմերը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ