16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 12, 2019

Պետք է ասվի ողջ ճշմարտությունը. Առավոտ

Կարծես թե բոլորը համաձայն են, որ մեր հասարակությունը կարիք ունի հաշտեցման, լարվածության լիցքաթափման, անցյալի էջը վերջնականապես շրջելու: Բազմաթիվ երկրներում այդ նպատակներն իրականացնելու մեխանիզմ էր համարվում անցումային արդարադատությունը և, որպես դրա մաս, լյուստրացիան: Բայց եթե նման միջոցառումները իսկապես պետք է իրականացվեն, ապա դրանք չեն կարող անդրադառնալ միայն վերջին 10 տարիների իրադարձություններին: Եթե, օրինակ, պետությունն ինչ-որ ձևով […]

Բաջանաղի համար. Ժամանակ

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, իշխանությունները մտադիր են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը հանձնել էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանին, ով ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի բաջանաղն է: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես առաջադրել է Բաղրամյանի թեկնածությունը ՀԾԿՀ պետի պաշտոնում: Իսկ ֆորմալ ընտրությունը ԱԺ-ում տեղի կունենա հաջորդ քառօրյայի ժամանակ: Այլ հրապարակումներին ծաոթացեք թերթի այս համարում: 

Համատարած քաոս:«նոր» Հայաստանում ամենաբարձր մակարդակով խրախուսվում է. Իրատես

Դպրոցներում համատարած լարվածության մթնոլորտ է. տնօրեններից սկսած մինչեւ հավաքարարներ վախենում են, որ ամեն մի բառ ասելուց կամ քայլ անելուց կարող է բողոք հասնել վերադասին, տվյալ դեպքում` նախարարություն։ Բոլորը բոլորին համարում են պոտենցիալ գործ տվող, ինչը «նոր» Հայաստանում ամենաբարձր մակարդակով խրախուսվում է։ Մեկ ամսից քիչ ավելի ժամանակ է մնացել դպրոցական ավարտական քննություններին, եւ, շառից-փորձանքից հեռու մնալու […]

Ավտովթարի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան

Ավտովթարի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:   «Նրանց առողջական վիճակը նորմալ է», – Facebook-յան իր էջում գրել է ՊՆ խոսնակը: Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ համարանիշներով ЗИЛ-ը դուրս է եկել ճանապարհի երթեևկելի գոտուց և գլխիվայր շրջվել, կան վիրավորներ։ Վիրավորները հոսպիտալացվել են, լուրջ վնասվածքներ չկան։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, […]

Դատարանը մերժեց /տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատարանը քիչ առաջ մերժեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը: https://www.youtube.com/watch?v=mRWQptOjjFo Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն էլ երեկ՝ ապրիլի 11-ին էր մերժել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն «արագի մեջ» պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որը վերջինս արել է ԵԽԽՎ-ում՝ առաջարկելով Բաքվին հրաժարվել ռազմական հռետորաբանությունից և սպառնալիքներից: Պատասխան հայտարարության մեջ հարևան երկրի արտգործնախարարությունը հիշեցրել է ԵԱՀԿ-ի 1975-ի Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես՝ «ուժի չկիրառման և ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու» սկզբունքի մասին՝ կրկին կոչ անելով հայկական կողմին ուժերը դուրս բերել Արցախից:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի