19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 6, 2019

Եղանակը կտաքանա

27F4288A-D974-4FE8-8CC1-6B04CC39CFE7

Հանրապետության տարածքում` Ապրիլի 6-ի ցերեկը սպասվում են տեղումներ: Ապրիլի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-ի ցերեկը կնվազի 7-8, 7-ի ցերեկը կբարձրանա 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 6-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Բանակցային գործընթացում խոսքը փոխվստահության մեխանիզմների խորացման մասին է, իսկ Ադրբեջանը փոքր-ինչ պաշտպանվողի վիճակում է հայտնվել. Տ. Հայրապետյան

7D51361B-5BC5-418B-9911-43031AFEAE00

Փաշինյան-Ալիև հանդիպմանը հաջորդող ադրբեջանական կողմից բոլոր հայտարարությունները փաստում են, Փաշինյանն ու Ալիևը խոսել են այն օրակարգի շուրջ, որի մասին ՀՀ վարչապետը նշել էր Ստեփանակերտում. այսօր հրավիրված ասուլիսին նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:  «Իլհամ Ալիևի հայտարարության առաջին նախադասությունն այն էր, որ հաջողվել է պահպանել բանակցային ֆորմատը: Սա, ըստ էության հաստատեց, որ ինչպես […]

Տրանսգենդերի ելույթին արձագանքի պատճառով Նաիրա Զոհրաբյանին կարող են զրկել պաշտոնից

78787AB4-8C83-47C4-B58E-026DDE4A26FB

Ապրիլի 5-ին ԱԺ «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի» մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր պարբերական դիտարկման վերաբերյալ քննարկում, որին մասնակցում էին Կառավարության, ԱԺ-ի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Հարկ է նշել, որ նմանատիպ քննարկումը իր տեսակի մեջ առաջինն էր, երբ ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման հանձնարարականները քննարկվում էին ԱԺ-ում՝ […]

Իսկ միգուցե՞ հենց ուղղակի Փաշինյանի ցուցումով է տեղի ունեցել տրանսսեքսուալի ելույթը. Նարեկ Սամսոնյան

C83E30C1-D62F-4F72-BA0F-D769A3FD3B3E

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Նիկոլ Փաշինյանն ու ԼԳԲՏ պրոպագանդան Երբ որևէ սոցիալական խմբի պատկնող փսքրմասնություն, լինի դա ԼԳԲՏ, ազգային, կրոնական, ռասսայական, որևէ հարթակ օգտագործում է ոչ նպատակային և տվյալ հարթակի օրակարգից դուրս սկսում է խոսել իր փոքրամասնություն լինելուց դա ակնհայտ ՊՐՈՊԱԳԱՆԴԱ է: Հիմա հարց, ո՞ւմ ցուցումով է ԱԺ ամբիոնից […]

Ապրիլի 8-ին «Հենարան» մամուլի ակումբում

logo

Ապրիլի 8-ին՝  ժամը  11:00-ին,   «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Տեր Եսայի քահանա Արթենյանը: ԹԵՄԱ՝   ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթը. Հայ Առաքելական եկեղեցու եւ հայկական ավանդական ընտանեկան արժեքները վտանգված են,  թե՞ ոչ:   Ապրիլի 8-ին՝ ժամը  12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոգեբան Սամվել Խուդոյանը եւ «Ազգային եւ  հոգեւոր արժեքների պաշտպան ազգային ճակատ»  ՀԿ նախագահ Ալեքսանդր Ամարյանը: ԹԵՄԱ՝    ԱԺ […]

Փաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվեց

296A3CFB-860D-49CA-BC16-C0828164F8CA

Դատավոր Գագիկ Հեբոյանին ենթադրյալ կաշառքի գումարը փոխանցելու մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվեց: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից: Նշենք, որ փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38- 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, այն է` դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելուն օժանդակելը: Մեղադրանքից հետո քննիչը միջնորդություն էր ներկայացրել` կալանավորումը […]

Նախագահ Սարգսյանը Հորդանանում մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումի բացմանը

68A69841-3E32-4948-94E3-BD6305F47B4E

Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված ֆորումի բացման արարողությանը։ Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումը տեղի է ունենում Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմի և թագուհի Ռանիա Ալ-Աբդալլահի աջակցությամբ և նրանց բարձր հովանու ներքո: Ֆորումի բացմանը […]

Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 2500 կրակոց. Արցախի ՊՆ

16286DD9-AD3F-448D-BBF8-9902BD3936A9

Մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում եւ վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված