25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 8, 2019

Սեփական քաղաքական շահերից ելնելով՝ Փաշինյանը կոպտորեն խախտեց օրենքը. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի ամիս շարունակ ուշադրության կենտրոնում եմ պահել Սիրիա Հայաստանի Զինված ՈՒժերի զորախումբ ուղարկելու հարցը։ ԱԺ-ում մի քանի անգամ հարց եմ ուղղել Նիկոլ Փաշինյանին, պահանջել, որ գործընթացը կազմակերպվի ՀՀ օրենսդրությանն համապատասխան եւ ապահովվեն մեր զինծառայողների իրավունքները եւ երաշխիքները։ Այսօր ՊՆ-ն հայտնեց, որ զորախումբը արդեն Սիրիյաում է։ Սեփական քաղաքական […]

ՀՀ կառավարության ծրագիրը հաստատվեց

ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում հաստատեց կառավարության ծրագիրը և այն օրենքով սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողով: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ վերջին մեկուկես օրում իրականացրել են խմբագրական աշխատանքներ, մաքսիմալ մշակել առաջարկները և ներառել նախագծում: «Կարծում եմ՝ ստացանք լավ ծրագիր, ճիշտ կառուցվածքով, սկզբունքներով: Ծրագրի հետ կապված անելիքների գործիքակազմը և թվային ցուցանիշներն արտացոլված կլինեն ոլորտային ծրագրերում, որոնց վրա […]

Կառավարության ծրագրում ֆիքսված են ՀՀ արտաքին քաղաքականության բոլոր առաջնահերթությունները, բացի հայ-թուրքական հարաբերություններից

«Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների առաջին հորիզոնականներում պետք է լինի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության ծրագրի նախագծի Ղարաբաղյան հակամարտության հատվածին: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության ծրագրում արտաքին քաղաքականությունը երկրորդ բաժնում է: Ծրագրում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հատվածում ամրագրված է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում […]

Տնտեսական հեղափոխության մեկնարկը տրվեց. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ կառավարության ծրագրի հաստատմամբ երկրում սկսվում է տնտեսական հեղափոխության փուլը: «Քանի որ կառավարության ծրագիրը երկու օր առաջ հրապարակվել էր՝ եղան որոշակի արձագանքներ, որոնց շուրջ մենք նաև կառավարությունում քննարկում նախաձեռնեցինք, ինչը մեզ օգնեց ևս մեկ անգամ արձանագրել, որ կառավարության այս ծրագիրը լիարժեք համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին: Մեր հայեցակարգային պատկերացման համար […]

Հիշեք, պարոնայք, որ հեչ պատեհ պահը չէ ի ցույց դնելու ձեր լոկալ շահերը՝ համազգային խնդիրների հաշվին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 2016 թվականին Արցախում տեղի ունեցած խորհրդակցության շուրջ ապատեղեկատվական գործողություններին կոշտ արձագանքը չուշացավ։ Արցախի պետական եւ քաղաքական բազմաթիվ գործիչներ վերջակետ դրեցին այս շահարկումներին։ Սակայն ջուրը պղտորելու փորձը շարունակվում է։ Բանակցային գործընթացից եւ քաղաքականությունից մի քանի լուսային տարի հեռու գտնվողների եւ այդ զավեշտը տարածողների թարմ անգրագիտություններին ի […]

Սպառնում են բացահայտել Սամվել Բաբայանի իրական դեմքը․ Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի՝ օրերս արված հայտարարությունները Արցախի տարբեր շրջանակներում կոշտ արձագանքի են արժանացել: Նախ՝ նրան հակադարձեցին 2020 թվականի նախագահական ընտրությունների ֆավորիտները՝ Արայիկ Հարությունյանն ու Վիտալի Բալասանյանը, ապա նրա իսկ կողմից մատնանշված՝ շարժման ակտիվիստներ Ռազմիկ Պետրոսյանն ու Արմո Ծատրյանը: Բանն այն է, որ Սամվել Բաբայանն, ըստ էության, Արցախյան ազատագրական պայքարի ակտիվ դեմքերին մեղադրել […]

120 մարդու կրճատում են, փոխարենը՝ ընդունում պաշտոնյաների զավակներին․ Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է․ «Օրերս ՊԵԿ-ում տեղի է ունեցել օպերատիվ հետախուզության վարչությունում գլխավոր օպերլիազորի երկու հաստիքի համար մրցույթ, որում, մեր տրամադրության տակ եղած փաստաթղթերի համաձայն, հաղթել է Սերժ Սարգսյանի օգնականի թոռը՝ Նարեկ Զաքարյանը, ում հայրը՝ Տիգրան Զաքարյանը, ՊԵԿ-ում վարչության պետ է։ Տիգրան Զաքարյանի բոլոր բարեկամները նրա շնորհիվ աշխատում են ՊԵԿ-ում, և որդին չէր կարող բացառություն լինել։ Նարեկ […]

Անջրպետը մեծանում է․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է․ «Հայաստանի և Արցախի քաղաքական էլիտաների միջև անջրպետը մեծանում է։ «Նիկոլ Փաշինյանը քաշել է այդ գիծը և արցախյան ղեկավարությանը մեկուսացրել ղարաբաղյան կարգավորման խնդրից․ մի կողմից հայտարարում է, որ ամեն ինչ անելու է Արցախը բանակցային կողմ դարձնելու համար, մյուս կողմից ինքն է խզել կապերը Ղարաբաղի ղեկավարության հետ»,- ասաց մեր աղբյուրը։ Բանն այն է, որ Սերժ […]

Նոր փողերի արժեքը՝ յոթ փակի տակ․ Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Փող են տալիս, փող ենք տպում, նոր փողի վրա ուրախանում ու մոռանում, որ նոր փողերը մեծ ծախսեր են։ Եվ այսպես, որքա՞ն է Հայաստանը վճարել 2018-ի տարեվերջին նոր տպագրված փողերի համար գերմանական ընկերությանը եւ ինչ միջոցներից։ Մեր այս պարզ եւ շիտակ հարցը ԿԲ-ն ծանր գնահատեց։ «Դա բանկային եւ առեւտրային գաղտնիք է»,- հեռախոսազրույցում պարզաբանեցին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի