25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 23, 2019

Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս. Ուզբեկստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը: «Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման առթիվ: Ձեր հաղթանակը ևս մեկ անգամ վկայում է բարեփոխումների Ձեր ծրագրին Հայաստանի ժողովրդի լայն աջակցության մասին, որը միտված է տնտեսության կայուն զարգացմանը և երկրի բնակչության բարեկեցության մակարդակի […]

Անհասկանալի է, թե ինչու է տեղի ունեցել Փաշինյան-Ալիեւ հանդիպումը. ո՞րն է դրանում Հայաստանի շահը. Քաղաքագետ

Անհասկանալի է թե ինչու է տեղի ունեցել Ալիեւի հետ հանդիպումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ո՞րն է դրանում Հայաստանի շահը: Ինչու՞ տեղեկատվություն չի հայտնվել նախօրոք, կամ քննարկվածի ամբողջ բովանդակությունից չի հայտնվում հիմա: ԼՏՊ-ի, Քոչարյանի եւ Սարգսյանի օրոք գաղտնիության պատճառը հայտնի էր: Հիմա դա չկա: Թափանցիկության պայմաններում […]

Փաշինյանը պետք է պարզաբանի, թե ինչն է իրեն ստիպում ներգրավվել Ալիեւի հետ հապճեպ բանակցությունների մեջ. Չալաբյան

Հայաստանի վարչապետը, առանց խախտելու բուն բանակցային գործընթացի գաղտնիությունը, որոշակի պարզաբանումներ պետք է ներկայացնի հասարակությանը, թե ինչն է իրեն ստիպում ներգրավվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հապճեպ բանակցությունների մեջ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիրներից Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով երեկ Դավոսում Փաշինյանի ու Ալիեւի ոչ պաշտոնական հանդիպմանը: Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ […]

Հայկական կողմն այդպես էլ չի կարողացել կանխել Ադրբեջանի քայլերը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ 2018թ. նոյեմբերի 28-ին Ադրբեջանին հաջողվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկել հայկական ժողովրդական հանրահայտ պարը՝ քոչարին: ՅՈՒՆԵՍԿՕ-ում քոչարին գրանցվել է որպես Նախիջեւանի ազգային խմբակային պար՝ յալլը անունով: Մշակութային դաշտում տեղի ունեցածը, սակայն, իր մեջ քաղաքական լուրջ ենթատեքստ է պարունակում. այսպես պաշտոնական Բաքուն հնարավորություն է […]

150 տոկոս պարգեւավճար. Գաբայանը գերազանցել է մարզպետների «ռեկորդը». Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեվերջին ոչ միայն մարզպետներն են ուրախացրել իրենք իրենց եւ իրենց աշխատողներին, այլեւ նախարարությունների որոշ ստորաբաժանումներ։ «Հրապարակն» իր աղբյուրներից տեղեկացել էր, որ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը տարեվերջին 100-ից ավելի աշխատողի 150 տոկոս պարգեւատրումներ է տվել՝ նույնիսկ ավելի մեծ չափով, քան մարզպետները։ Օրինակ, 100 հազար դրամ ստացող մասնագետի գլխին 150 հազար դրամանոց […]

Փայ են ուզում. ԲՀԿ-ն աչք ունի նախարարության վրա. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. « Քանի դեռ կառավարության կառուցվածքը վերջնականապես հաստատված չէ, տարբեր տեղեկություններ են շրջանառվում հնարավոր փոփոխությունների մասին: Մասնավորապես, իշխանությունում քննարկվում է մշակույթի նախարարության եւ տուրիզմի գործակալության միավորման արդյունքում ունենալ նոր նախարարություն, որը հենց այդպես էլ կկոչվի՝ Մշակույթի եւ տուրիզմի նախարարություն: Այդ նախարարության վրա աչք ունի ԲՀԿ-ն, որի ներկայացուցիչները համարում են, որ իրենց ինչ-որ […]

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենը փակում է տարածքի բոլոր բուֆետները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանն այս ընթացքում լծվել է ոչ միայն նախկինի կադրերից ազատվելու, այլեւ բուժհաստատության տարածքում գործող բուֆետները փակելու գործին: «Ժողովուրդ» օրաթերթին է դիմել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի արդեն նախկին աշխատակից Գարիկ Ղանդեւոսյանը` պատմելով, որ Հովակիմյանը տնօրեն նշանակվելուց հետո փակել է տվել հիվանդանոցի ու ծննդատան բուֆետները: […]

Մտահոգիչ փաստեր. պետական գերատեսչություններից զանգվածային ազատումներ են սպասվում. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ իշխանության մեջ կադրերի առումով շատ լուրջ խնդիրներ կան, նորություն չէ: Ու հարցը միայն, այսպես կոչված, «կադրային սովը» չէ: Մեր երկիրը, խոշոր հաշվով, երբեք էլ «կադրային սով» չի ունեցել: Հարցն այն է, թե ինչ սկզբունքով են ընտրվում կադրերը՝ մի կողմից, եւ որքանով են նորմալ կադրերը պատրաստ աշխատել նորերի հետ՝ մյուս […]

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ոչինչ չունի՝ ո´չ բնակարան, ո՛չ ավտոմե­քենա, ո´չ էլ փող. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ոչինչ չունի՝ ո´չ բնակարան, ո՛չ ավտոմեքենա, ո´չ էլ դրամական միջոցներ: Համենայնդեպս, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա պաշտոնական հայտարարագրում այդպես է նշված: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով նրա «դատարկ» հայտարարագիրը, նկատեց նաեւ, որ Սանասարյանը անգամ եկամուտ չի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը փորձեց մեկնաբանություններ ստանալ Դավիթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի