22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 23, 2019

Առեւտրականները փակել են Բագրատաշենի մաքսակետի մուտքն ու ելքը. խնդիրներ կան 25 կգ ապրանքի ներմուծման հարցում

Երեկ երեկոյան Թուրքիայից ապրանք ներկրող ՀՀ քաղաքացիները փակել են Բագրատաշենի մաքսային կետի մուտքն ու ելքը։ Առեւտրականները դժգոհում են, որ մեկ շաբաթ առաջ ապրանք են բերել Ստամբուլիս, սակայն վրացական կողմը թույլ չի տվել այն տեղափոխել Հայաստան։ Խնդիրը լուծվել է Վրաստանում ՀՀ դեսպանի միջամտությամբ, սակայն առեւտրականները հասնելով Բարգարտաշենի մաքսակետ, պարզել են, որ այլեւս չեն կարող առանց մաքսատուրքերի […]

Քանի դեռ մեր հասարակության մեջ չի գերիշխում այն համոզմունքը, որ ոչ ոք փողոց փակելու լիազորություն չունի, որ կառավարության, Ռադիոտան դուռը կոտրելու իրավունք չունի, մենք պետություն չենք ունենա

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդարությո՞ւն, թե՞ արդարադատություն կամ՝ ժողովո՞ւրդ, թե՞ պետություն: Նորմալ իրավիճակներում այս հարցերը կարող էին տարակուսանք առաջացնել ցանկացած մտածելու ունակ և բանական քաղաքացու մոտ, քանի որ փաստացի հակադրվում են իրար հետ օրգանապես կապված երևույթներ և ինիստիտուտներ: Բայց այսօրվա մեր իրականությունը, ի թիվս այլ պարադոքսալ իրողությունների, իրար է հակադրել արդարությունն ու […]

Փաստաբան. Հայաստանը ոչինչ չի արել ազատության մեջ հայտնված քաղաքացիների սոցիալականացման համար

Պետությունը ոչինչ չի արել, որպեսզի համաներման արդյունքում ազատության մեջ հայտնված քաղաքացիները նորից բանտ չընկնեն: Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է փաստաբան Արմինե Ֆանյանը: Նրա խոսքերով, հանցավորության աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ համաներում կիրառվել է լայն թվով մարդկանց նկատմամբ, ինչը նախկինում չի եղել․ «Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է հասկանալ, որ այդ մարդիկ […]

2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներ

Հայաստանի պետական պարտքը 2017 թվականի դեկտեմբերի 31-ին կազմել է 3.279.6 մլրդ դրամ, իսկ 2018 թվականի դեկտեմբերի 31-ին, այն կազմել է 3 տրլն 349 մլրդ դրամ կամ 6 մլրդ 922,9 մլն դոլար: Ըստ էության, մեկ տարում պետական պարտքն աճել է 69.4 մլրդ դրամով (2,1 տոկոսով) կամ 148.3 մլն դոլարով (2,2 տոկոսով): Պետական պարտքի ամփոփ ցուցանիշները հրապարակել […]

Մեկ ու կես ժամ հանդիպումը հենց այնպես Դավոսի միջանցքներում չեն պլանավորում. Ստյոպա Սաֆարյան

Չեմ կիսում դավադրական տեսությունները, որոնք բարձրաձայնվում են այս հանդիպումների կապակցությամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը: Նրա գնահատմամբ՝ այս հանդիպումները բանակցությունները նոր էջից սկսելու պայմանավորվածություններ ձեռք բերելու համար են: «Չգիտեմ՝ որքան վաղ է պլանավորված եղել հանդիպումը, բայց համաձայն եմ, որ մեկ ու կես ժամ հանդիպումը հենց […]

Կամաց-կամաց ընկերանում են. Ռուբեն Մելիքյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ նշելով, որ երկու երկրի առաջնորդները, կարծես թե, ընկերանում են. «Կամաց-կամաց ընկերանում են։ Եթե ընկերականով Արցախի անկախությունը ճանաչելու է պարոն Իլհամը, ուրեմն մեր այս նոր ռազմավարությունը շատ լավն էր», – գրել է նա։

Հպարտություն բառը եկեղեցու սուրբ հայրերը դասել են յոթ մահացու մեղքերից առաջին տեղում

Հպարտություն բառը եկեղեցու սուրբ հայրերը դասել են յոթ մահացու մեղքերից առաջին տեղում, որից ծնվում են մնացածները¸ հ-պարտություն բառը մեկնել են որպես հրեշտակի պարտություն իմաստով։ Այդ պատճառով հնում թագավորները իրենց կառքում արկղով հող են տարել¸ մեջը մարդու գանգ, որ երբեմն նայելով դրանց, հիշի, որ ինքն էլ է մարդ¸ որ ըստ Աստծո Խոսքի¸ հող էր ու հողին […]

Պետությունն ամբողջությամբ փոխանցելու է չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման գումարը. Արսեն Թորոսյան

Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի: Նման վիրահատությունների համար մի շարք բուժհիմնարկներում պետությունը գումարը կվճարի ամբողջությամբ: Հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին  հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Մենք այս տարի ունենք մոտ 700 միլիոն դրամի աճ  ուռուցքաբանական ծառայությունների համար, դա ավելացել է անցյալ տարվա 1.1 մլրդ դրամի վրա: Մենք քննարկումների […]

Սաշիկ Սարգսյանը արագաչափերի բիզնես չի ունեցել. Ա. Խաչատրյան

parliamentmonitoring.am-ը զրուցել է ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ: -Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք Ձեզ զգում Ազգային ժողովում. Ձեզ համար միանգամայն նոր համակարգ է: -Բավական ակտիվ աշխատանք է ընթանում: Բոլոր հարցերի վերաբերյալ բավական լուրջ քննարկումներ ծավալվեցին, ինչը նպաստում է, որ օբյեկտիվ և օպտիմալ կարծիք ձևավորվի: Սա ողջունելի է: -Ո՞ր հանձնաժողովում եք աշխատելու: -Պաշտպանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված