23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քանի դեռ մեր հասարակության մեջ չի գերիշխում այն համոզմունքը, որ ոչ ոք փողոց փակելու լիազորություն չունի, որ կառավարության, Ռադիոտան դուռը կոտրելու իրավունք չունի, մենք պետություն չենք ունենա

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդարությո՞ւն, թե՞ արդարադատություն կամ՝ ժողովո՞ւրդ, թե՞ պետություն:

Նորմալ իրավիճակներում այս հարցերը կարող էին տարակուսանք առաջացնել ցանկացած մտածելու ունակ և բանական քաղաքացու մոտ, քանի որ փաստացի հակադրվում են իրար հետ օրգանապես կապված երևույթներ և ինիստիտուտներ:

Բայց այսօրվա մեր իրականությունը, ի թիվս այլ պարադոքսալ իրողությունների, իրար է հակադրել արդարությունն ու արդարադատությունը, ինչը փաստացի հանգեցրել է ժողովուրդն ընդդեմ պետության իրավիճակի:

Արդարադատության հասկացության մեջ «արդար» բառն ունի առանցքային նշանակություն ու նախորդում է «դատել» մյուս կարևոր բառին: Տարրական իրավագիտակցությունից զուրկ մարդկանց կողմից «արդարադատությունն» ընկալվում է իրենց պատկերացրած «արդարի» շրջանակներում «դատելու» գործողություն, իսկ եթե այդ գործողության արդյունքում ընդունվում է այնպիսի որոշում, որը դուրս է գալիս «արդարի» մասին իր ունեցած սահմաններից և պատկերացումներից, ապա որոշումն ընդունող մարմինը, տվյալ պարագայում պետությունը, հայտարարվում է կողմնակալ, կոռումպացված, նախկին ռեժիմին ծառայող, հակահեղափոխական և այդպես շարունակ:

Վերջին մի քանի ամիսներին Հայաստանի քաղաքական կյանքում հաճախ շրջանառվեց «ժողովուրդ» բառը` որպես իշխանության առաջնային կրողի: Բանը հասավ նրան, որ նախկին ընդդիմադիրը, որը համատեղության կարգով հանդիսանում է ներկայիս առաջնորդը, հայտարարեց որ «այսուհետ Հայաստանում ամեն ինչ որոշելու է ժողովուրդը», որ «Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ», որ «կառավարության դուռն իրենց դուռն է, կուզեն կջարդեն» և որ «փողոց փակելու բացառիկ լիազորություն ունի միայն ինքը, որն իրեն տվել է ժողովուրդը»:

Իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն իր իշխանությունն իրացնում է ընտրությունների և հանրաքվեների միջոցով` ընտրելով և ձևավորելով իշխանություն, ինչպես նաև արտահայտելով իր դիրքորոշումը հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ:

Սակայն «ժողովրդի» կողմից ամեն ինչ որոշելու ընթացակարգ ՀՀ Սահմանադրության մեջ սահմանված չէ և չէր կարող սահմանվել, քանի որ ընտրություններից և հանրաքվեներից դուրս «ժողովուրդը» վերածվում է հասարակության և ապրում է իր առօրյա կյանքով:

Եթե մարդկանց համոզում և հավատացնում են, որ այսուհետ իրենք են ամեն ինչ որոշելու, ապա մարդկանց որոշ խմբեր անմիջապես իրենց հռչակում են «ժողովուրդ», ընդունում որոշումներ և ձեռնամուխ լինում այդ որոշումների իրագործման:

Ի՞նչ է լինում արդյունքում: Իրենց «ժողովուրդ» հռչակած շահագրգիռ խմբերը հանդիպում են պետական մարմինների հակադրության, քանի որ իրենց որոշումների հիմքում դրված «արդարությունը» չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և գործող օրենդրությամբ սահմանված նորմերին և կանոններին:

Հակադրման արդյունքում քաղաքակիրթ պետություններում, որտեղ գործում է իրավունքի գերակայությունն ու օրենքի առջև բոլորի հավասարությունը, հաղթում է պետությունն ու պետական ինստիտուտները, իսկ հակառակ պարագայում պետությունը պարտվում է, իսկ հաղթում է իրեն «ժողովուրդ» հռչակած ամբոխը և պետությունում հաստատվում է ԱՄԲՈԽԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ:

Դատարանը, հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից, իրավունք չունի առաջնորդվել իրենց «ժողովուրդ» հռչակած մարդկանց խմբի տրամադրություններով` անտեսելով իրավունքի գերակայությունը: Եթե կալանքի ներկայացված անձը տառապում է անազատության հետ անհամատեղելի հիվանդություններով և ենթակա է ստացիոնար բուժման, ապա դատարանը պետք է մերժի կալանքի միջնորդությունը` որքան էլ որ այդ որոշումը հակասի «այսուհետ ամեն ինչ որոշող ժողովրդի» ընդունած որոշմանը:

Այսօրինակ որոշումներով թուլանում է պետությունը, պետականությունը, հեղինակազրկվում ու արժեզրկվում են պետական ինստիտուտները: Քանի դեռ մեր հասարակության մեջ չի գերիշխում այն համոզմունքը, որ ոչ ոք, բացի պետությունից, փողոց փակելու լիազորություն չունի, որ կառավարության դուռը, Ռադիոտան դուռը պետական սեփականություն է և որևէ մեկն այն կոտրելու իրավունք չունի, մենք պետություն չենք ունենա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ