23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաստաբան. Հայաստանը ոչինչ չի արել ազատության մեջ հայտնված քաղաքացիների սոցիալականացման համար

Պետությունը ոչինչ չի արել, որպեսզի համաներման արդյունքում ազատության մեջ հայտնված քաղաքացիները նորից բանտ չընկնեն: Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է փաստաբան Արմինե Ֆանյանը:

Նրա խոսքերով, հանցավորության աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ համաներում կիրառվել է լայն թվով մարդկանց նկատմամբ, ինչը նախկինում չի եղել․ «Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է հասկանալ, որ այդ մարդիկ կարիք ունեն սոցիալականացման, զբաղվածության խնդրի լուծման: Առաջին քայլը կարող էր լինել որոշակի սոցիալական երաշխիքների տրամադրումը, ներառյալ՝ միջազգային փորձի կիրառումը, նրանց աշխատանքով ապահովելը՝ թեկուզ ոչ  շատ բարձր վճարվող», – ասել է նա:

Արմինե Ֆանյանը նշել է, որ հանցագործություններն ուղղված են սեփականության դեմ․ «Սա ենթադրում է, որ հանցագործությունների աճը կապված է սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ», – ավելացրել է նա:

Փաստաբանը շեշտել է, որ չնայած այն բանին, որ քաղաքացիները սկսել են ավելի շատ դիմել իրավապահ մարմիններին, չի կարելի խոսել բացահայտման մակարդակի բարձրացման մասին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ