15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հպարտություն բառը եկեղեցու սուրբ հայրերը դասել են յոթ մահացու մեղքերից առաջին տեղում

Հպարտություն բառը եկեղեցու սուրբ հայրերը դասել են յոթ մահացու մեղքերից առաջին տեղում, որից ծնվում են մնացածները¸ հ-պարտություն բառը մեկնել են որպես հրեշտակի պարտություն իմաստով։ Այդ պատճառով հնում թագավորները իրենց կառքում արկղով հող են տարել¸ մեջը մարդու գանգ, որ երբեմն նայելով դրանց, հիշի, որ ինքն էլ է մարդ¸ որ ըստ Աստծո Խոսքի¸ հող էր ու հողին է վերադառնալու։ 

Այս մասին նաև երգիչ ձախ Հարութի համար եմ գրել, ում ԱՄՆ-ի հայերը անարգեցին¸ հիմա էլ Շուշան Պետրոսյանի համար եմ շարունակում …

Յուրաքանչյուր մարդ, ով մարդկանց մեջ փառավորվում է¸ թող միշտ պատրաստ լինի նաև մարդկանցից էլ անարգվելու, նույնիսկ նվաստության աստիճան¸ ու այդ բոլորը նրա համար, ու Աստված էլ թույլ է տալիս, որ այդ մարդիկ չհպարտանան ու իրենց թանկագին հոգին կորցնեն, այլ հիշեն, որ Հիսուսին էլ նույնն արեցին, միայն թե աշխատեն բարությամբ ու խոնարհությամբ հաղթեն չարին, նմանվելով մեր Տիրոջը, որովհետև ազգային երևելիներին շատերն են լսում, տեսնում ու երբեմն էլ կամենում ընդօրինակել…

Մերուժամ Բաբաջանյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ