22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 23, 2019

Փաշինյանը Դավոսում հպարտանում է ՀՀԿ-ի գրանցած արդյունքներով․ 168.am

168.am-ը գրում է.  Հունվարի 22-25-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթանում է միջազգային տնտեսական համաժողով, որին մասնակցելու նպատակով Դավոս է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանը երկար տարիներ չէր մասնակցում այս համաժողովին, և միայն անցյալ տարի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարողացավ կոտրել սառույցը: Դժվար է ասել, թե որն է Փաշինյանի այցելության հիմնական նպատակը, միգուցե Կ. Կարապետյանից […]

Արարատ Միրզոյանն ազատվում է ԱԺ աշխատակազմի պրոֆեսիոնալներից

Խորհրդարանում իրավիճակը լարված է, բայց ոչ թե խնդիրը իշխանություն եւ ընդդիմության պատգամավորների հարաբերությունների մեջ է, ինչը տրամաբանական կլիներ, այլ` Ազգային ժողովի աշխատակազմի:  Պարզվում է` ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանն  առաջին հերթին խորամուխ է եղել ոչ թե օրենսդրական աշխատանքների մեջ, այլ`  կադրային փոփոխությունների: ԱԺ աշխատակազմի այն  պրոֆեսիոնալներին, որոնք աշխատել թե՛ ԱԺ 5-րդ գումարման նախագահ Գալուստ Սահակյանի, թե՛ ԱԺ վեցերորդ գումարման նախագահ Արա Բաբլոյանի ժամանակ եւ նույնիսկ շատ ավելի վաղ, ուղղակիորեն Ա.Միրզոյանի  կողմից ասվել է, որ «քաղաքական իրավիճակից ելնելով» պետք է ազատվեն աշխատանքից: Ըստ էության, նրանց միակ «մեղքը» նախկին իշխանությունների օրոք իրենց աշխատանքը կատարելն էր:  Այս որոշումը բավական լայն արձագանք է գտել խորհրդարանում,այժմ թե՛ հանձնաժողովների, թե՛  վարչությունների աշխատակիցները մնացել են «փշերի վրա»,որովհետեւ ամեն րոպե հերթը կարող է  նրանց էլ հասնել: Հաշվի չեն առնում ո՛չ հին աշխատակիցների փորձը, ո՛չ էլ պրոֆեսիոնալիզմը, նոր իշխանավորները, պարզապես, տեղ են ազատում` իրենց յուրայիններին Ազգային ժողով բերելով:

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են «առնվազն չխուսափել» հանդիպումներից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դավոսի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումը բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ կամ հանգրվան չէ, Facebook-յան ուղիղ եթերով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը։ «Սա Իլհամ Ալիևի հետ մեր երրորդ հանդիպումն ու խոսակցությունն է ու նախկինում էլ այդ հանդիպումները պլանավորված չեն եղել։ Խնդիր կա՝ քննարկել այն իրավիճակները, երբ երկուսս էլ մասնակցում ենք միևնույն […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` Հունվարի 23-ի ցերեկը, 24-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 25-ին, 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային գոտում անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 25-28-ն աստիճանաբար գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը՝ 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 23-ի ցերեկը, 24-ին, 26-ին սպասվում […]

Մենք գործ ունենք մի պետության հետ, որը ահաբեկչական է, չի էլ թաքցնում Արցախի կործանման իր երազանքները, Սևանի, Երևանի գրավումը

Արցախի և Ադրբեջանի սահմանին վերջին շրջանում կտրուկ նվազել է հրադադարի ռեժիմի խախտումների քանակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Խախտումների քանակը կտրուկ նվազել է Ադրբեջանի կողմից: Սահմանային վիճակն ընդհանուր առմամբ կայուն է: Սա մենք ողջունում ենք, բայց մյուս կողմից հակառակորդը չի վերանայել իր քաղաքականությունը, որը հիմնված է թշնամանքի վրա: […]

Աստված մեզանից չի պահանջում քծնանք, կաշառք, բարեկրթություն

Հա՛յր, ում որ Ինձ տվիր, կամենում եմ, որ, ուր Ես Եմ, նրանք էլ Ինձ հետ լինեն, որպեսզի տեսնեն Իմ փառքը, որ Դու Ինձ տվեցիր, քանի որ Ինձ սիրեցիր՝ նախքան աշխարհի լինելը: Արդա՛ր Հայր, թեեւ աշխարհը Քեզ չճանաչեց, բայց Ես Քեզ ճանաչեցի, եւ իմացան նրանք, որ Դու ես Ինձ ուղարկել: Եւ ճանաչեցրի նրանց Քո անունը ու պիտի […]

Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերում դեռ չկա հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որն այս շաբաթվա վերջին աշխատանքային այցով ժամանելու է Մոսկվա, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ն.Փաշինյանի այցը նախատեսվում է հունվարի 24-25-ը: Ինչպես նշել է Դ.Պեսկովը՝ «դեռ, որքան ես եմ տեղեկացված, չի նախատեսվում, ուրբաթ բավականին հագեցած օր է նախագահի մոտ»: «Տեղյակ չեմ, […]

Երևանի քաղաքապետն Ամանորից առաջ համակարգի 1628 աշխատակիցների պարգևատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով. Պարզաբանում

Քաղաքապետ Հայկ Մարությանը Ամանորից առաջ համակարգի 1628 աշխատակիցների պարգևատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նա նշում է, որ Մարությանն իր ասուլիսի ժամանակ քաղաքապետը հանրությանը տեղեկացրել էր այդ մասին ու նաև նշել, որ իր պաշտոնավարման 100 օրերի ընթացում համայնքը տնտեսել է շուրջ […]

Բողոքի ակցիա` քաղաքապետարանի դիմաց. պահանջում են տրանսպորտի խնդիրների շուտափույթ լուծում

Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում տաքսու վարորդները և չգործող երթուղիների վարորդները: Մասնակիցները պահանջում են տրանպորտային խնդիրների շուտափույթ լուծում, նաև՝ հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ «Մեր ձգտումն այն է, որ տաքսու ոլորտը մտնի քաղաքապետարանի ենթակայության տակ։ Տրանսպորտի նախարարույթյունն ի զորու չէ օրենք կիրառել ամբողջ հանրապետության տաքսու ոլորտի նկատմամբ։ Մենք գտնում ենք, որ այս ոլորտը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված