20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 14, 2019

Օլիգարխը ուրիշ ա, կլասիկը՝ ուրիշ, ձեր ցավը տանեմ. Գագիկ Ծառուկյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ որն է օլիգարխի իր սահմանումը։ «Օլիգարխի, դա դու պետք է իմանաս, որ օլիգարխը նա է, ով որ պետական պաշտոնի գալով՝ սեփական կատու չի ունեցել, պաշտոնի գալով՝ դառել ա միլիարդատեր։ Եթե չգիտեիր՝ գրանցի մոտդ»,- իր պատկերացրած սահմանումը տվեց Գագիկ Ծառուկյանը։ Հարցին՝ դա օլիգարխի կլասի՞կ սահմանումն է, Ծառուկյանն […]

Լիլիթ Մակունցի ներկայացրեց ԱԺ նախագահի իրենց թեկնածուին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ներկայացրեց ԱԺ նախագահի իրենց թեկնածուին: Եւ դա Արարատ Միրզոյանն է: Մակունցը ներկայացրեց Միրզոյանի կենսագրությունը, որից հետո հայտարարվեց 30 րոպե ընդմիջում: Քիչ անց կկազմակերպվի ԱԺ նախագահի քվեարկությունը:

Դուք ստացել եք լայն հնարավորություններ կյանքի կոչելու թավշյա հեղափոխության գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները. Արմեն Սարգսյանը՝ պատգամավորներին

Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքները բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա Ազգային ժողովին: Այս մասին 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում ունեցած ելույթում ասաց  ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը:   «Նոր Ազգային ժողովի և նոր կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը, սկսվում է հաջորդ՝ հույսերի և խոստումների իրականացման, հետևողական, համառ և ամենօրյա […]

Փաստորեն վարչապետի արձագանքին արժանի ավելի լուրջ խնդիրներ չկա՞ն էլ ՀՀ-ում. արձագանք լրատվամիջոցի դեմ Նիկոլ Փաշինյանի գրառմանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հրապարակի» լուրին, ըստ որի այսօր էջմիածնի ռեստորանային համալիրներից մեկում տեղի է ունեցել «Իմ քայլը» դաշինքի մերձեցման առավոտը՝ խաշի սեղանի շուրջ, որպեսզի «Իմ քայլի» պատգամավորական ֆրակցիան եւ կառավարության անդամները միմյանց մոտիկից ծանոթանան»: Նիկոլ Փաշինյանը մասնավորապես գրել է. «Ես ուզում եմ հասկանալ այս հրապարակման տրամաբանությունը. Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիներ […]

Մեկնարկել է Ազգային ժողովի անդրանիկ նիստը

Քիչ առաջ մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 7 հարց է ՝ Հաշվիչ հանձնախմբի ստեղծում, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրություններ, Մշտական հանձնաժողովների ստեղծում, Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ։ Կառավարության առաջարկությամբ Ազգային ժողովը կքննարկի նաև Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծն ու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը։

Արդյո՞ք հասարակությունը պետք է իրավունք ունենա տեղեկություն ստանալ ներում շնորհելու գործընթացի վերաբերյալ. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՐՑՈՒՄ Արդյո՞ք հասարակությունը պետք է իրավունք ունենա տեղեկություն ստանալ ներում շնորհելու գործընթացի վերաբերյալ՝ դրա որեւէ փուլում Խնդրում եմ մասնակցել հաջորդ գրառմամբ ներկայացվող հարցմանը՝ այս գրառումն ամբողջությամբ ընթերցելուց հետո։ Այս օրերին քննարկվում են դատապարտյալներին ներում շնորհելու հարցի ամենատարբեր ասպեկտներ՝ պայմանավորված նաեւ նրանով, որ գործընթացը գաղտնի է ու լրացուցիչ բազմաթիվ […]

Խաշը մարսեցիք, պարոն Փաշինյան, բայց մնացածը դժվար մարսեք. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետին մեկդ ասեք, որ խաշի գնալը նորմալ է: Մամուլի կողմից հրապարակումն էլ է նորմալ։ Աննորմալ է՝ •Վարչապետի մակարդակով հարցին անդրադառնալը, •Մամուլին հաթաթա տալը, •Հանրապետականի անունից շարունակաբար կախվելը, •Երկիրը բրախելը, •Մարդկանց անդադար խաբելը: Խաշը մարսեցիք, պարոն Փաշինյան։ Անուշ լինի։ Բայց մնացածը դժվար մարսեք, ժամանակի հարց է»:

Առավոտյան աղոթք

Առավոտյան աղոթքս եվ իմացական պաշտամունքս ընդունիր ամենակալ, ամենամեծդ Աստված,Քո անապական ու երկնային խորանում։ Լուսավորիր մեզ արդարության եվ իմաստության լույսովդ.դարձրու մեզ լույսի եվ ցերեկվա որդիներ. որպեսզի երկյուղածությամբ վարենք եվ առանց գայթակղության ավարտենք մեր կյանքը։ Զի դու ես մեր օգնականն ու փրկիչը,եվ քեզ վայել է փառք, իշխանություն եվ պատիվ այժմ եվ միշտ եվ հավիտյան հավիտենից ամեն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի