26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 24, 2018

Աղաչում եմ ձեզ, եղբայրներ

Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ էլ նույն խոսքը ունենաք. և ձեր մեջ բաժանումներ չլինեն. քանզի հաստատ էիք նույն մտքի և նույն մտածման մեջ: Եղբայրնե՛ր, ձեր մասին Քղուէի տնեցիներից ինձ տեղեկացվեց, թե հակառակություններ կան ձեր մեջ: Եւ արդ, ասում եմ. ձեզնից յուրաքանչյուրն ասում է՝ ես Պողոսյան եմ, և մյուսը, թե՝ […]

Եթե մարդիկ չեն խոսում, հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել. Անգելա Մերկելը՝ ԼՂՀ հիմնահարցի մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձավ Բաքվի կողմից գերմանացի պատգամավորի մուտքն Ադրբեջան արգելելու փաստին: «Ես արդեն արտահայտվել եմ այս առնչությամբ, մենք որոշել ենք համապատասխան պարոնի աշխատանքը Բունդեստագի մեկ այլ պատգամավորի միջոցով կիրականացվի: Այս որոշմանը եկել ենք, որովհետև մեր համար կարևոր են ԼՂ հարցով բանակցությունները: Եթե […]

Հայտնի է դարձել, թե ինչ է ուսումնասիրելու այս տարի դպրոցում արքայազն Ջորջը

Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի առաջնեկը՝ արքայազն Ջորջը, հաշված օրեր հետո դպրոց կգնա: Անցյալ տարի Ջորջը նախապատրաստական դասընթացներ է անցել լոնդոնյան հեղինակավոր Thomas’s Battersea դպրոցում, որտեղ ուսման տարեկան վարձը 20 հազար ֆունտ է՝ գրում է fakty.ua-ը: Բրիտանական մամուլը տեղեկացնում է, որ հինգամյա արքայազնը պաշտոնապես ստացել է առաջին դասարանցու կարգավիճակ: Նորին գերազանցությունը կսկսի ուսումնասիրել պատմություն, աշխարհագրություն, […]

Աղանդից շեղվում են, բայց եկեղեցին պատրաստ է ընդունել.Տեր Աբել

«Բոլորը մտածում են աղանդների դեմ պայքարի մասին: Այդ  ինչ որ պետք է պայքարենք,  ու մտածենք՝ կարծում եմ ավելի մեծ լծակներ ունեցող մարդկանց պարտավորությունն է : Այսինքն՝ կա պետություն,  ու կան պետության լծակներ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց  Տավուշի մարզի Մովսես գյուղի քահանա Տեր Աբելը : Քահանայի կարծիքով հարկավոր է միայն ամուր հավատք ունենալ ու կարողանալ հետևել հայ […]

Հայտնի է ՀՅԴ-ի կարգախոսը Երևանի ավագանու ընտրություններում

ՀՅԴ-ն Երևանի ավագանու ընտրություններում հանդես կգա «Միասին հանուն Երևանի» կարգախոսով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ ԳՄ-ն: Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2018թ. սեպտեմբերի 23-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին:

Մեր ազգաբնակչությունը տեխնիկական աղն օգտագործում է որպես կերակրի աղ. ահազանգում է Արեգ Ղուկասյանը

«Ավանի աղի կոմբինատ»-ի տնօրեն Արեգ Ղուկասյանն այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս, որտեղ հայտնեց, որ այսօր մեր ազգաբնակչությունը տեխնիկական աղը օգտագործում է որպես կերակրի աղ: Նա պարզաբանեց, որ իրենք միակ աղ արտադրող ձեռնարկությունն  են Հայաստանում, որի հզորությունը թույլ է տալիս Հայաստանի ամբողջ պահանջարկը բավարարել, դեռ մի բան էլ ավելի: «Մենք նկատեցինք, որ մեր իրացումը խիստ ընկնում […]

Անգելա Մերկելն այցելեց «Թումո» կենտրոն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երևանում այցելեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Գերմանիայի կանցլերին ուղեկցում էր Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Գերմանիայի կանցլերը զրուցեց «Թումո»-ի սաների հետ, ծանոթացավ կենտրոնի ծրագրերին և պայմաններին:

Ապօրինի ծառահատումների գործով մեղադրանքներ են առաջադրվել 17 անձի

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում  «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով օգոստոսի 24-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 17 անձի: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տարբեր պահաբաժիններում բացահայտվել են  առերեւույթ  […]

ԵԱՏՄ-ն պետք է ունենա նաև խորհրդարանական ձևաչափ. Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային եւ եղբայրական հարաբերություններն ինչպես պետական ռազմավարական, այնպես էլ հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ դարարավոր բարեկամության համատեքստում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի