23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեր ազգաբնակչությունը տեխնիկական աղն օգտագործում է որպես կերակրի աղ. ահազանգում է Արեգ Ղուկասյանը

«Ավանի աղի կոմբինատ»-ի տնօրեն Արեգ Ղուկասյանն այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս, որտեղ հայտնեց, որ այսօր մեր ազգաբնակչությունը տեխնիկական աղը օգտագործում է որպես կերակրի աղ:

Նա պարզաբանեց, որ իրենք միակ աղ արտադրող ձեռնարկությունն  են Հայաստանում, որի հզորությունը թույլ է տալիս Հայաստանի ամբողջ պահանջարկը բավարարել, դեռ մի բան էլ ավելի:

«Մենք նկատեցինք, որ մեր իրացումը խիստ ընկնում է, և կատարեցինք փոքր հետազոտություն, որն ուղղակի սարսափեցրեց»,- ասաց նա:

Արեգ Ղուկասյանն ասաց, որ հունվարի մեկից մինչև օգոստոսի 14-ը Հայաստան ներմուծվել է շուրջ 2000 տոննա տեխնիկական և արդյունաբերական աղ: Նա տեղեկացրեց, որ տեխնիկական աղը տեխնիկական նպատակների համար է և արգելված է սննդում օգտագործել:

«Մեր ստացած տվյալներով՝ այդ աղը գրեթե ամբողջությամբ օգտագործվում է սնունդ արտադրող ձեռնարկությունների կողմից՝ սկսած հաց արտադրողներից, ձկնեղեն, պահածոներ արտադրողներից»,- ասաց նա:

Ղուկասյանը նաև նշեց, Հայաստան ներմուծվող տեխնիկական աղը, որը Հայաստան է ներմուծվում, չունի պահանջ սահմանին ստուգվելու և չունի սերտիֆիկատ ունենալու պահանջ:

«Հայաստան ներմուծվելուց հետո այդ աղը պահեստավորվում է տարբեր տեղեր, և քանի որ էժան է, առաջարկվում է սնունդ օգտագործող ձեռնարկություններին»,- ասաց նա և նշեց, որ այն սպիտակ պարկավորված փոշի է, պարկերն առանց որևէ գրառման են, և երբ առաջարկում են 10-15 տոկոսով ավելի էժան, մարդիկ օգտագործում են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ