23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աղանդից շեղվում են, բայց եկեղեցին պատրաստ է ընդունել.Տեր Աբել

«Բոլորը մտածում են աղանդների դեմ պայքարի մասին: Այդ  ինչ որ պետք է պայքարենք,  ու մտածենք՝ կարծում եմ ավելի մեծ լծակներ ունեցող մարդկանց պարտավորությունն է : Այսինքն՝ կա պետություն,  ու կան պետության լծակներ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց  Տավուշի մարզի Մովսես գյուղի քահանա Տեր Աբելը :

Քահանայի կարծիքով հարկավոր է միայն ամուր հավատք ունենալ ու կարողանալ հետևել հայ առաքելական եկեղեցու պատվիրաններին.

«Մեզ շարքային հոգևորականներիս ու շարքային մարդկանց հարկավոր է գիտակցել, որ պետք չէ իրենց դեմ պայքարել: Երբ որ լինենք մեր եկեղեցում, երբ որ մենք տեր կանգնենք մեր հավատքին, իրենք մեխանիկորեն դուրս պետք է մնան: Որովհետև աղանդավորի բնավորությունն է էտպես, իրենք առանձնանում են հասարակությունից , մեկուսանում են հասարակությունից, իսկ եկեղեցին իր հայրական կեցվածքով բոլորին ընդունում է»,-բացատրեց Տեր Աբելը:

Տեր Աբելը նկատում է, որ կան աղանդավորներ, որոնք հոգեկան շեղումներ ունեն ու այդ շեղումների արդյունքում դիմում են ծայրահեղ քայլերի: Նրա դիտարկմամբ այս մարդիկ բժշկվելու ու ճշմարիտ Աստծուն դիմելու սթափություն չեն կարողանում դրսևորել: Քահանայի փոխանցմամբ պարզապես հոգևորականի ու հավատացյալի կապը պետք է ավելի բարձր աստիճանի վրա լինի:

«Գյուղերում կարծում եմ դա էտպես է, ու հպարտ եմ, որ ծառայում եմ սահմանային գյուղի եկեղեցում»,-հավելեց Տեր Աբելը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ