20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 29, 2018

Շատ բան կախված կլինի նրանից, թե երբ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով,  Հայաստանում իշխանափոխությունը չի ավարտվել եւ կավարտվի միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Ըստ նրա, շատ բան կախված կլինի նրանից, թե երբ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները:  «Եթե լինեն երկու ամսից հետո, մենք կունենանք մեկ ու կես կուսակցական համակարգ: Մեկ ուժ կհավաքի 70 տոկոս, եւ դա կլինի մաքուր ընտրություն,  ԲՀԿ-ն կհավաքի 20-25 տոկոս […]

Մեսին չի կարող ամեն ինչ մենակ անել

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Արգենտինայի հավաքականի դեմ հանդիպումից առաջ Ֆրանսիայի ընտրանու պաշտպան Սամուել Ումտիտին ասել է, որ հավաքականում Լեո Մեսին չի կարող նույն հրաշքները գործել, ինչ «Բարսելոնայում»: «Մեսին ուրիշ է, նա չի կարող նույն կերպ խաղալ Արգենտինայի և «Բարսելոնայի» հետ: Նրա հետ խաղում են տարբեր ֆւտբոլիստներ, թեև արգենտինացիների կազմում բարձրակարգ խաղացողներ կան: «Բարսելոնայի» հետ ամեն […]

Կնոջ հոգնածության պատճառները

Նյու Յորքի գեղեցկության և առողջության կենտրոնի մասնագետները ուսումնասիրությունների արդյունքում պարզել են տարբեր տարիքի կանանց հոգնածության մի քանի հիմնական պատճառ: Ըստ հոգեբան Քերոլայն Միլլերի, հոգնածության հիմնական պատճառներից մեկը կնոջ անհամբեր լինելն է: Հոգեբանը, կատարելով թեստավորում, որին մասնակցել է 18-78 տարեկան մոտ 1000 կին, եկել է այն եզրակացության, որ կինը, իր կյանքում սպասելով ինչ-որ իրադարձության, անընդհատ մտածում […]

Ընտրություններին կձեւավորվի չորրորդ բեւեռ

«Կարծում եմ հաջորդ պառլամենտում հաստատ կլինեն Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի ներկայացուցիչները, կլինեն ԲՀԿ-ի ներկայացուցիչները եւ ամենայն հավանականությամբ կլինի Հանրապետական կուսակցության ինչ–որ մաս՝ իր անունով կամ այլ անունով: Միանշանակ այս երեքը կլինեն, թե ինչ չորրորդ միավոր կձեւավորվի այս ընթացքում, դժվար է ասել, բայց դրա պահանջը կա»,-անդրադառնալով արտահերթ ընտրություններից առաջ հնարավոր քաղաքական կոնֆիգուրացիաներին կարծիք է հայտնել  քաղաքագետ […]

Իմ երեխեքին ձերբակալել են, թող ինձ էլ ձերբակալեն. Բողոքի ակցիան ավարտվեց

Կարբի գյուղի բնակիչների բողոքի ակցիան ՀՀ գլխավոր դատախազության մոտ ավարտվեց: Եղբայրներ Օգսեն եւ Գուրգեն Նազարեթյանների կալանավորման դեմ բողոքող Կարբի գյուղի բնակիչները, դատախազության հավաստիացումներից հետո, որ գործն իրենց ուշադրության կենտրոնում կլինի եւ մանրամասն կքննվի, ժամանակավորապես դադարեցրին ակցիան: Նշենք, որ Օգսեն եւ Գուրգեն Նազարեթյաններին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով՝ մայիսի 27-ին գյուղում տեղի ունեցած միջադեպի հետ կապված: […]

Արփինե Հովհաննիսյանն այդ հայտարարությունները զավեշտալի է համարում

ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և անդրադարձել ադրբեջանական կողմի որոշակի հայտարարություններին: Նա այդ հայտարարությունները զավեշտալի է որակել: Հովհաննիսյանը, մասնավորապես, գրել է. «ԵԽԽՎ ամառային նստաշրջանի վերջին օրը քննարկվեց «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը և ապօրինի թրաֆիքինգ» թեմայով զեկույցը։ Որքան էլ զավեշտալի հնչի, ադրբեջանցի գործընկերները Հայաստանի նոր իշխանություններին կոչ […]

Առողջապահության նախարարությունը հերքում է

Առողջապահության նախարարության դիտարկումները շարունակվում են՝ հոսպիտալացված երեխաների շրջանում ինտենսիվ լաբորատոր հետազոտությունների միջոցով պարզելու հանրապետությունում էնտերովիրուսային վարակների աշխուժացման միտումը: Նախնական արդյունքներով՝ վիրուսի հատուկենտ դեպքեր, ինչը նշանակում է, որ համաճարակային վիճակի մասին խոսք գնալ չի կարող: Բայց կարող է աշխուժացման միտում լինել: Սակայն, ելնելով այս վիրուսի համաճարակաբանական առանաձնահատկություններից, նախարարությունը հորդորում է ծնողներին՝ ուշադրության առնել երեխաների մոտ հետևյալ […]

Կրթության որակը ՀՀ-ում անկում է ապրում

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացրել է ՀՀ կրթական համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն: Ըստ «Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի պետական ֆինանսավորմանն առնչվող խնդիրները» զեկույցի, վերջին տարիներին կրթության որակը Հայաստանի Հանրապետությունում անկում է ապրում, համախառն ընդգրկվածության ցուցանիշը տարրական դպրոցում 91.2, հիմնական դպրոցում՝ 90.7, իսկ ավագ դպրոցներում՝ […]

Թմրանյութ՝ բանանի մեջ

Հունիսի 28-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի տեսակցությունների տրամադրման և հանձնունքների ընդունման սենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Վ.-ի անվամբ քաղաքացի Տ. Ս.-ի կողմից բերված հանձնունքը: Զննության արդյունքում երկու բանանի միջից հայտնաբերել և առգրավել են թափանցիկ պոլիէթիլենով փաթեթավորված «B 8» գրառմամբ 4 դեղահաբ: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի