05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեսին չի կարող ամեն ինչ մենակ անել

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Արգենտինայի հավաքականի դեմ հանդիպումից առաջ Ֆրանսիայի ընտրանու պաշտպան Սամուել Ումտիտին ասել է, որ հավաքականում Լեո Մեսին չի կարող նույն հրաշքները գործել, ինչ «Բարսելոնայում»:

«Մեսին ուրիշ է, նա չի կարող նույն կերպ խաղալ Արգենտինայի և «Բարսելոնայի» հետ: Նրա հետ խաղում են տարբեր ֆւտբոլիստներ, թեև արգենտինացիների կազմում բարձրակարգ խաղացողներ կան:

«Բարսելոնայի» հետ ամեն ինչ ուրիշ է, ուրիշ խաղաոճ է: Կարծում եմ, որ նա փրկել է նրանց մի քանի անգամ, երբ նրանք շատ մոտ էին պարտության, նա միշտ թիմի կողքին էր: Այդ ժամանակ դու պետք է մտածես Լեոյի մասին:

Արգենտինացիները շատ պահանջկոտ են Մեսիի նկատմամբ, դա նրա որակների պատճառով է, բայց նա չի կարող ամեն ինչ միայնակ անել»,-AS-ն է փոխանցում ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ