20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 16, 2018

Զորամասի հրամանատարը ձերբակալվել է կաշառքի գործով

Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում պարզվել է, որ պաշտոնատար անձ հանդիսացող N զորամասի հրամանատար փոխգնդապետ Գ.Ն-ն շորթմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու դիտավորությամբ, նույն զորամասի տարածքում գործող «Զինառ ՓԲԸ-ի» խանութ-թեյարանի գործունեությանը չխոչընդոտելու համար Հ.Օ-ից, որպես կաշառք տարբեր ժամանակահատվածում պահանջել և ստացել է խոշոր չափի գումար: 2018թ-ի հունիսի 15-ին հերթական անգամ Հ.Օ-ն Գ.Ն-ին, կաշառք տալուց […]

Կրակոցներ մետրոյում

Հունիսի 15-ին` ժամը 14.30-ին, ոստիկանությունում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ գազ են թողել և մարդիկ խեղդվում են: Մեկնած Մետրոպոլիտենի պահպանության բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 14.25-ին, նշված կայարանի գետնանցումում Արմեն Մ.-ն և Վլադիսլավ Վ.-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ:  Վլադիսլավ Վ.-ն իր մոտ եղած […]

Մանե Թանդիլյանը կմնա՞. Հայկական Ժամանակ

ՀՀ կառավարության երեկ­վա նիստին մասնակցում էր նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Նա աշխատանքից ազատման դիմում էր գրել հունիսի 12-ին, որը, սա­կայն, վարչագետ Նիկոլ Փաշինյանը չի մակագրել: Հարցին՝ պատրաստվո՞ւմ է դիմումը հետ վերցնել, Մա­նե Թանդիյանը որեւէ պատասխան չի տվել: Ի դեպ, նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Թանդիլյանի հրաժարա­կանի դիմումին ընդհանրապես չի անդրադարձել, թեեւ […]

Ժամանակն է, որ մեր հումանիստ պատգամավորները մտածեն այս մասին. Առավոտ

Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելը եւ գործը լրացուցիչ քննության ուղարկելը խնդրի «չոր» իրավական լուծում էր, որն ուղղակիորեն կապված չէ հեղափոխության հետ: Նրա առնչությունը «Իգլայի» տեղափոխման ու եվրոյի «լվացման» հետ առաջին ատյանի դատարանը չի ապացուցել, մնացել են կասկածներ, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի: Բաբայանն, իհարկե, Մայր Թերեզան չէ, դաշտային հրամանատար է՝ համապատասխան կրթությամբ  եւ պետության […]

Վարչապետ Փաշինյանը մեկնել է Արցախ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Արցախի Հանրապետություն: Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Վերջինս նշեց, որ այցը մեկօրյա է: Արման Եղոյանն ասաց, որ օրակարագի վերաբերյալ տեղեկությունները կհաղորդվեն ավելի ուշ տեղից: Հիշեցնենք, որ վարչապետ ընտրվելուց հետո սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցն է Արցախ: Իսկ հունիսի 13-ին վարչապետն աշխատանքային այցով ՌԴ-ում էր:

Համեստ Աննա Հակոբյանին սրանք արագորեն «կփչացնեն». Հրապարակ

Փաշինյանի մոսկովյան այցը պատմական այց էր մեզ՝ ոչ իշխանական լրագրողներիս համար, քանզի առա­ջին անգամ մենք երկրի ղեկավա­րի հետ «թիվ մեկ բորտով» թռչելու հնարավորություն էինք ստացել արտերկիր՝ նրա այցը լուսաբանելու: եվ այս հանգամանքը քանիցս նրա մամուլի նորանշանակ խոսնակն ու իր թիմակիցները մտցրին մեր աչքն ու երեսով տվեցին՝ որպես լավություն. «Մենք ձեզ կառավարական ինքնաթի­ռով բերել ենք Մոսկվա, […]

ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում

Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում է Էջմիածին քաղաքում:  Այս մասին հայտնել է  ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը: Հարցին, թե արդյոք ԱԱԾ–ն գործողություններ է իրականացնում նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում, Սամսոն Գալստյանն ասաց.«Այս պահին Էջմիածին քաղաքում Ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում և ոչ միայն Մանվել Գրիգորյանի ամառանոցում»:  […]

Գիշերով՝ Ծառուկյանի մոտ. Հրապարակ

ՊԵԿ տեսուչները գիշերային ստուգումներ են իրականացնում: Երեկ գիշեր, մասնավորապես, մտել են Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ, անակնկալ ստուգումներ արել եւ ակտեր գրել: ՊԵԿ լրատվականից հաստատեցին տեղեկությունը՝ ասելով, որ գազալցակայանները ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են, նաեւ գիշերային ստուգումներ են անում, բայց՝ հանրապետության բոլոր գազալցակայաններում: Թե ինչ արդյունքներ են գրանցել ստուգողները, խոստացան ասել ավելի ուշ, երբ կամփոփեն արդյունքները, նախնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի