25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 16, 2018

Ներկայացվել են զինծառայողներին հատկացվող իրային միջոցներն ու ճաշատեսակները

Հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպել էր ՀՀ զինված ուժերի շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքի և իրային միջոցների տեսականու ցուցադրություն: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ներկայացվել են զինծառայողներին հատկացվող անկողնային, հանդերձանքի և կենցաղային պարագաները, համազգեստն ու կոշկեղենը: Զբոսայգում կազմակերպվել էր նաև զինված ուժերում պատրաստվող ճաշատեսակների […]

Հայաստանի ու Արցախի ղեկավարները ներկա են գտնվել Սուրբ պատարագին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ի առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: Վարչապետն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների հետ այցելել է Մարտունու շրջանի Ճարտար համայնքի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի, որի օծման արարողությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան:  Հայաստանի ու Արցախի ղեկավարները ներկա են գտնվել Սուրբ պատարագին, որը մատուցել է Հայ […]

Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում ստուգումներ են իրականացվում

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հաստատել է, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում ստուգումներ են իրականացվում: «Որեւէ էքստրաօրդինար բան չկա, ստուգումներ իրականացվում են նաեւ այլ գազալցակայաններում: Ընթացիկ գործընթաց է, որը պարբերաբար իրականացվել է եւ այս պահին էլ իրականացվում է: Իրականում որեւէ խնդիր չկա, պետք չէ սեւ կատու որոնել այնտեղ, որտեղ իրականում այն չկա»,-  ասել է  Իվետա Տոնոյանը:

Պետությանը պատճառված էական վնաս և յուրացում

Հունիսի 8-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրինությունը, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, պետությանը պատճառել է էական վնաս։ Նախնական քննությամբ պարզվել է, որ այս […]

Բերման է ենթարկվել Դոն Պիպոն

Քիչ առաջ ոստիկանության աշխատակիցները Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի առանձնատնից բերման ենթարկեցին նրա թիկնապահներից մեկին։ Արթուր Ասատրյան ԱԱԾ աշխատակիցների հետ սկսեց ինչ-որ բան քննարկել, որից  րոպեներ անց նրան էլ բերման ենթարկեցին։ ԱԱԾ-ն այսօր գործողություններ է իրականացնում Էջմիածնի քաղաքապետարանում, ինչպես նաեւ ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին  պատկանող տարբեր շինություններում և Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի տանը:  Էջմիածնում ցույցեր […]

Պատրաստ եմ պատասխան տալ օրենքի առջեւ. Կարեն Գրիգորյան

«Անկախ նրանից հրաժարական կտամ, թե  չեմ տա, ես պատրաստ եմ պատասխան տալ օրենքի առջեւ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Էջմիածնի քաղաքապետ  Կարեն Գրիգոյանը՝ Գեներալ Մանվել Գրիգորյանի որդին: «Այդ աթոռը չեմ գրկելու նստեմ, բայց դիմել եք իրավապահներին՝ կպատժեն, կլինեմ ես, թե կլինի մեկ ուրիշը: Օրենքի երկիր է՝ սխալ ենք արել, սխալի համար պատասխան կտանք: չեմ կարծում, […]

Հայկական պատվիրակությունը բանաձեւի նախագիծ կներկայացնի

Բրյուսելում հունիսի 26-ին նախանշված Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում կառույցում հայկական պատվիրակությունը հատուկ նախագիծ կներկայացնի՝ ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման խրախուսման հետ կապված հրատապ բանաձեւի նախագիծ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ նախագիծը ներկայացվել է […]

Դոն Պիպոյի «դուխը». Սերժի հետ, առանց Սերժի

Խառը քաղաքական ժամանակներում իսկապես որ շատ բան է խճճվում: Ոչինչ որ քաղաքական սրբագրումներ են տեղի ունենում. ոմանք հեռանում են իշխանությունից, ուրիշները՝ գալիս են իշխանության: Քաղաքագիտական նոնսենս այստեղ չկա: Այլ բան է, որ քաղաքական սրբագրումներն այդքան էլ չեն սրբագրում նոր իրողությունները՝ ստվերելով դրանց սկզբնական ազնիվ պայքարի բովանդակությունը եւ իշխանական օթյակներում հայտնվում են կասկածելի կենսագրությամբ եւ հին համակարգի […]

Հունիսի 18-ին «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:   ԹԵՄԱ՝  Փաշինյան-Պուտին հանդիպումը. քաղբանտարկյալների ազատ արձակումը. ի՞նչ է կատարվում Հայաստանի քաղաքական կյանքում:      Հունիսի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի անասնաբույժ, համաճարակաբան Տիգրան Հակոբյանը:   ԹԵՄԱ՝ Երեւանի կենդանաբանական այգում վերջին ամիսներին տուբերկուլյոզից կենդանիների անկում է գրանցվել. անասնաբուժահամաճարակաբանական իրավիճակը Հայաստանում եւ Արցախում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի