26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 11, 2018

Ոստիկանապետը՝ մեղադրյալի աթոռին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ Արսեն Արզումանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը: Այսպես, 2018 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, մի շարք քաղաքացիներ […]

Պատրա՞ստ ենք պատերազմի

«Լեռնային Ղարաբաղում ներկայումս սկսված փուլը անորոշության և վտանգավոր փուլ է, որովհետև եթե Հայաստանը կտրուկ փոխում է Ադրբեջանի և Արցախի հետ բանակցությունների հանդեպ իր դիրքորոշումը, ապա մենք պետք է հասկանանք, թե որն է լինելու մեր հաջորդ քայլը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Բոզոյանի կարծիքով՝ Ադրբեջանը միանշանակ հրաժարվելու է բանակցությունների սեղանի շուրջ […]

Նախիջեւանում Ալիեւը փորձում է հոգեբանական խնդիր լուծել

Նախիջեւանի   հատվածում  ադրբեջանական դիրքերի առաջխաղացման ու նոր դիրքեր գրավելու վերաբերյալ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում եւ քարոզչական նպատակ են հետապնդում: Այս մասին Henaran.am -ի հետ զրույցում ասաց  Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Նա այն փորձագետների խմբում է եղել, որոնք ՊՆ նախաձեռնությամբ այցելել են դիրքեր եւ տեղում ծանոթացել իրավիճակին:    «Ադրբեջանը տարածել էր, թե  […]

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը

Այսօր՝ հունիսի 11-ին ՀՀ կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ընդունելուց հետո կուղարկվի խորհրդարան: Մասնավորապես հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու պարտադիր բաղադրիչը, սակայն քննարկումները կշարունակվեն: Նախագծի հիմնավորման համաձայն, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ընդունման օրվանից բարելավվել է շնորհիվ մի […]

«Սպանվածներն ուղղակի մլիցա են, անդեմ մարդիկ, ընտանիք չունեցող ռեժիմի ստրուկներ…»

Ուղղակի մի պահ պատկերացրեք, որ Ձեր հայրը սպանվում է իր աշխատանքը կատարելու պատճառով (կներեք, բայց հենց այդպես է պետք պատկերացնել, որ հասկանալի լինի իրավիճակի ողջ ցավալի մառազմը)։ Սպանողներին բռնում են ու նստացնում։ Այնուհետև իրենց սկսում են հերթով բաց թողնել։ Մի օր էլ տեսնում ես, որ իրենցից մեկն այսպիսի ուրախ նկար է դրել ազատվելուց հետո։ Նկար, […]

Աղվան Հովսեփյանն էլ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպում է ունեցել Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ եւ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի, արտագերատեսչական, անկախ քննչական մարմնի կայացման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար։ Ա.Հովսեփյանը տեղեկացրել է ՔԿ ծառայողներին՝ հրաժարական ներկայացնելու իր որոշման մասին եւ հույս հայտնել, հորդորել, որ նվիրումով ու պատասխանատվությամբ, մարդակենտրոն մոտեցմամբ շարունակեն կատարել իրենց սահմանադրական լիազորությունները՝ հանուն մեր […]

Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Ալեքսանյանի կանանց հետ

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր Instagram-ում լուսանկարներ է հրապարակել՝ Գագիկ Ծառուկյանի ու Սամվել Ալեքսանյանի տիկնանց ու դուստրերի հետ՝ մեկնաբանությամբ. «Հազվադեպ է, որ պատվերների եմ մեկնում ու հաճախորդներ հավաքում։ Այսօր եզակի հնարավորություն ունեի ծանոթանալ Ծառուկյան և Ալեքսանյան հիանալի ընտանիքների հետ: Նայեք ինձանից ձախ գտնվող այս կնոջը` Ջավահիրը, (Գագիկ Ծառուկյանի կինը), նա 6 երեխա ունի, իսկ ավելի ձախ` Շողիկը (Սամվել […]

Ընտրություններ 18 համայնքում

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի 18 համայնքում: Նշված  համայնքներից 8-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 4 համայնքում միաժամանակ ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:  Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի