26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 24, 2018

Պետբյուջեից գողացված փողերը պետք է հետ վերադարձվեն. ԱԱԾ-ն անուններ կտա

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողներին հայտարարեց, որ մայիսի 23-ից գործողությունները սկսվել են, եւ շուտով հրապարակումներ կլինեն: Ըստ Վանեցյանի, կան բերման ենթարկված անձինք եւ առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի այդ մասին:  «Մենք ասել ենք, որ մաիսի 23-ից ակտիվ գործունեություն կսկսենք: Գործողությունները սկսված են: Մոտ օրերս կլինեն հրապարակումներ»,նշեց նա: Վանեցյանը հավելեց, որ իր կարծիքով պետբյուջեից գողացված փողերը […]

«Մարդիկ վճարումներ են կատարել, բայց այսօր նրանց շախմատային լեզվով ասած՝ «մատ» արեցին, դավաճանեցին»

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը եւ նույն կազմակերպության իրավաբանական վարչության պետ Մհեր Շահնազարյանը գտնում են, որ տեսանկարահանող սարքերի ու արագաչափեր արձանագրած՝ վերջին հինգ տարիների տուգանքները չեղարկվելու որոշումը ավելի վաղ պետք է լիներ: Այս մասին նրանք խոսեցին այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին: «Սա ստարթ էր, սակայն այն պետք է շարունակական բնույթ ունենա:  Մհեր […]

«Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Սլովակիան, Հայաստանն ու Ադրբեջանը». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 24-ին Սլովակիա կատարած այցի շրջանակում հանդիպել է Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ: Կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Հայ-սլովակյան միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցում առանձնակի դեր է վերապահվել պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությանը: Կարեւորվել է միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների արդյունավետ համագործակցությունը: […]

Եղնուկյանը այսօր ազատ կարձակվի՞

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվում է Կարո Եղնուկյանի  «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատաքննությունը:  Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանին ներկայացրեց նրա խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն: Փաստաբանը պնդում է, որ Եղնուկյանը գտնվում է այնպիսի առողջական վիճակում  որ չի կարող շարունակել մնալ կալանքի տակ: «Պարզ է, որ նրա հանդեպ […]

Ռուս-վրացական սահմանին պահված հայկական ավտոբուսն արդեն բաց են թողել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առավոտյան է տեղեկություն ստացել, որ ռուս-վրացական սահմանին հայկական ավտոբուսներից մեկը պահել են։ «Դա կապված է նրա հետ, որ անցած տարի համաձայնագիր է կնքվել ՌԴ-ի հետ, որ մեր ուղևորափոխադրումները կատարվեն միայն լիցենզիաներ ունեցող ու թույլտվություն ստացած կազմակերպությունների կողմից՝ հաշվի առելով նաև այս տարի ՌԴ-ում կայանալիք Ֆուտբոլի առաջնությունը, հիմա բավականին […]

Քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն.Աշոտ Մանուչարյան

«Համաներումը շատ կարևոր է»,-այսօր՝ մայիսի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  «Ղարաբաղ կոմիտեի»  անդամ Աշոտ Մանուչարյանը: Մանուչարյանի խոսքով՝  ՊՊԾ գունդը գրաված անձինք, Սամվել Բաբայանը, Գևորգ Սաֆարյանը քաղբանտարկյալ են: «Եթե համաներում լինի, ձու գողացողներն էլ կազատվեն քաղբանտարկյալների հետ միասին ու տեղ կազատեն ձի գողացողների համար»,- նկատում է  Աշոտ Մանուչարյանը: Մանուչարյանը փաստում է, որ  շատ գործեր պետք է հարուցվեն […]

Մայիսի 25-ին «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի  25-ին՝ ժամը 11:00-ին , «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն  Բուսաբանական այգու փոխտնօրեն Սահակ Վարդանյանը, գլխավոր գիտաշխատող Գոհար Օգանեզովան, կարգապահության բաժնի վարիչ Մարինե Հովհաննիսյանը և ավագ գիտաշխատող Մերինե Սարգսյանը: ԹԵՄԱ՝   տեղեկություն է  տարածվել այն մասին, որ  որոշ անձիք բուսաբանական այգու  վարչական տարածքում փորձում են հարսանյաց սրահ կառուցել եւ բազմաթիվ ծառեր արմատախիլ են եղել. հյուրերը կպարզաբանեն տարածված  […]

Անձամբ հորդորել եմ, որ Գարեգին Չուգասզյանը դադարեցնի հացադուլը. նախարար (տեսանյութ)

Դեղերի ներմուծման մենաշնորհի վերացման մասով աշխատանքներ ենք տանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Նոր կարգ ենք ընդունում դեղերի գուգահեռ ներմուծման կարգի վերաբերյալ, որպեսզի միայն մի ընկերությունը չկարողանա այն ներմուծել», – ասաց նախարարն՝ ընդգծելով, որ սա նաև մրցակցային դաշտ կստեղծի, արդյունքում էլ գնի նվազում կլինի:  Նախարարը նաև հայտնեց, որ օրեր առաջ այցելել […]

Պարոն Միրզոյանն էլ է ասում՝ վճարել է, ես էլ եմ վճարել , դո՞ւք էլ եք վճարել, պարոն Օսիպյան. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվեց տեսանկարահանող ու ու արագաչափ սարքերի գործունեության մասին։ Օսիպյանն էլ ասաց, որ նախարարության հետ քննարկում կայացել է։ «Երբ որ մենք դադարեցրեցինք արագաչափերի գործունեությունը, այդ ընթացքում զոհերի թիվը, կարծես թե, մի փոքր ավելացավ , իսկ երբ որ հայտարարություն եղավ նորից ոստիկանության կողմից, որ արագաչափերը գործում են , […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի