Մայիսի 25-ին «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 25-ին՝ ժամը 11:00-ին , «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Բուսաբանական այգու փոխտնօրեն Սահակ Վարդանյանը, գլխավոր գիտաշխատող Գոհար Օգանեզովան, կարգապահության բաժնի վարիչ Մարինե Հովհաննիսյանը և ավագ գիտաշխատող Մերինե Սարգսյանը:
ԹԵՄԱ՝ տեղեկություն է տարածվել այն մասին, որ որոշ անձիք բուսաբանական այգու վարչական տարածքում փորձում են հարսանյաց սրահ կառուցել եւ բազմաթիվ ծառեր արմատախիլ են եղել. հյուրերը կպարզաբանեն տարածված տեղեկությունը:
Մայիսի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
ԹԵՄԱ ՝ մայիսի 28-ին նշվում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 100-ամյակը՝ Հանրապետության տոնը: