03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Անձամբ հորդորել եմ, որ Գարեգին Չուգասզյանը դադարեցնի հացադուլը. նախարար (տեսանյութ)

Դեղերի ներմուծման մենաշնորհի վերացման մասով աշխատանքներ ենք տանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նոր կարգ ենք ընդունում դեղերի գուգահեռ ներմուծման կարգի վերաբերյալ, որպեսզի միայն մի ընկերությունը չկարողանա այն ներմուծել», – ասաց նախարարն՝ ընդգծելով, որ սա նաև մրցակցային դաշտ կստեղծի, արդյունքում էլ գնի նվազում կլինի: 

Նախարարը նաև հայտնեց, որ օրեր առաջ այցելել է Գարեգին Չուգասզյանին:  

Վերջինս տեղեկացրեց, որ Չուգասզյանի առողջական վիճակի մասին տեղեկացնում է առողջապահության վարչությունից:

«Այցելել եմ նրան մի քանի օր առաջ: Անձամբ հորդորել եմ դադարեցնել հացադուլը: Չեմ ուզում մտնել քաղաքական հայացքների մեջ, բայց զուտ որպես բժիշկ՝ կարծում եմ, որ մարդու կյանքը շատ ավելի թանկ է», – հավելեց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ