03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռուս-վրացական սահմանին պահված հայկական ավտոբուսն արդեն բաց են թողել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առավոտյան է տեղեկություն ստացել, որ ռուս-վրացական սահմանին հայկական ավտոբուսներից մեկը պահել են։ «Դա կապված է նրա հետ, որ անցած տարի համաձայնագիր է կնքվել ՌԴ-ի հետ, որ մեր ուղևորափոխադրումները կատարվեն միայն լիցենզիաներ ունեցող ու թույլտվություն ստացած կազմակերպությունների կողմից՝ հաշվի առելով նաև այս տարի ՌԴ-ում կայանալիք Ֆուտբոլի առաջնությունը, հիմա բավականին խստացվելու է, ուղղակի ռուսական կողմը մի փոքր շտապել է , որովհետև մենք դեռ չենք հասցրել փոխանակվել այն ցանկերով, որոնք որ իրավունք ունեն ուղևորափոխադրումները կատարելու»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Աշոտ Հակոբյանը։

Նա նշեց, որ արդեն կապվնել են ՌԴ-ի տրասնպորտի նախարարության հետ, նաև ՊԵԿ-ն է կապ հաստատել։ «Արդեն բաց են թողել ավտոբուսը»,-ասաց նախարրաը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ