25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մարդիկ վճարումներ են կատարել, բայց այսօր նրանց շախմատային լեզվով ասած՝ «մատ» արեցին, դավաճանեցին»

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը եւ նույն կազմակերպության իրավաբանական վարչության պետ Մհեր Շահնազարյանը գտնում են, որ տեսանկարահանող սարքերի ու արագաչափեր արձանագրած՝ վերջին հինգ տարիների տուգանքները չեղարկվելու որոշումը ավելի վաղ պետք է լիներ: Այս մասին նրանք խոսեցին այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին: «Սա ստարթ էր, սակայն այն պետք է շարունակական բնույթ ունենա: 

Մհեր Շահնազարյանն ասաց, որ պետք է հիմա ուշադրություն դարձնել վարորներին վարորդական իրավունք տրամադրելու կարգն ու դրա անզվության աստիճանը:

Տիգրան Հովհաննիսյանը կարծում է, որ պետք է նաև վերադարձնեն նրանց գումարները, ովքեր վճարել են:

«Ոչ ոք չպե՞տք է պատասխան տա այս երկրում: «Սեքյուրիթի Դրիմ»-ը թող հատուցի, 70 տոկոս կերել է: Մարդիկ թալանվել են,  նրանց էլ պետք է փոխհատուցեն:  Մարդիկ վճարումներ են կատարել, բայց այսօր նրանց շախմատային լեզվով ասած՝ «մատ» արեցին, դավաճանեցին»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը, ապա շարունակեց.

«Ոչ ոք չի ուզում խոսել անցյալից: Ես ուզում եմ դիմել պարոն Փաշինյանին. մահացու դեպքեր են եղել, ճխոսել դրանց մասին ու գնալ, ճիշտ չէ: Ինչո՞ւ կառավարություն չի ուզում անցյալն էլ քրքրել: Հիմա պետք է ոստիկանությանը կից ստեղծել հասարակական խորհուրդ, ներգրավել մասնագետներին ու հասարակական եզրակացությունը լինի ու համաներում տալ մինչև մայիսի 23-ը, որակավորել՝ ինչ է տեղի ունեցել ՀՀ-ում»:

Մհեր Շահնազարյանի խոսքով՝ խնդիրը տուգանքների ժամկետն է: «Ներման ընթացակարգը, որը պարտադիր պայման էր հասարակության փրկության համար, պետք է նախատեսված լիներ մինչև որոշման ընդունման օրը»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ