Քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն.Աշոտ Մանուչարյան
«Համաներումը շատ կարևոր է»,-այսօր՝ մայիսի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը:
Մանուչարյանի խոսքով՝ ՊՊԾ գունդը գրաված անձինք, Սամվել Բաբայանը, Գևորգ Սաֆարյանը քաղբանտարկյալ են:
«Եթե համաներում լինի, ձու գողացողներն էլ կազատվեն քաղբանտարկյալների հետ միասին ու տեղ կազատեն ձի գողացողների համար»,- նկատում է Աշոտ Մանուչարյանը:
Մանուչարյանը փաստում է, որ շատ գործեր պետք է հարուցվեն Հայաստանից դուրս, որովհետև, մասնավորապես՝ Մարտի 1-ի գործի հետ կապված կան հարցեր Ռուսաստանի, ԱՄՆ, Եվրոպայի հետ:
«Մի կնճիռ գործ է բարձրացվելու, որոնք իշխանությունը չի կարողանալու լուծել, ժողովրդի համբերությունը լցվել է, մարդիկ անհամբեր են, ուզում են շուտ լուծել, և «ռևանշիստների» համակարգը օգտվելու է սրանից, մարդկանց դուրս են հանելու փողոց, ընդվզման են հանելու: Դրա համար անհրաժեշտ է, որ քաղբանտարկյալների ազատման ընթացքը սկսվի, Մարտի 1-ի լսումները պետք է սկսվեն, որովհետև դատավորները սովոր չեն որոշում կայացնել, իրենց ասել են, թե ինչ որոշում կայացվի: