27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 14, 2018

Ցեցով լոլիկը հետ են բերել հայկական շուկա. վարչապետից ֆերմերները հանդիպում են պահանջում (տեսանյութ)

Մի քանի ֆերմերներ այսօր ասուլիսի ժամանակ հանդես եկան պահանջով՝ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մենք ամեն տարի լճացման խնդիր ունեցել ենք Թուրքիայից ներկրված լոլիկի պատճառով, բանջարեղենի պատճառով, բայց այս տարի ինքնարժեքից ցածր ենք վաճառում մեր եղած բանջարեղենը մեծ ջերմոցատերերի սխալի պատճառով, ուստի մեզ անհրաժեշտ է պետական միջամտություն՝ արտահանման հետ կապված: Այսօր կարող եմ ասել, որ […]

«Շարժման ժամանակ լավ չեն պարապել». ԿԳ նախարարն առաջարկում է

Քանի որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում ժամանակ են կորցրել և լավ չեն պարապել քննությունների համար, առաջարկում եմ մեկ շաբաթով հետաձգելու ընդունելության քննությունները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը: «Կուզեմ լսել կարծիքներ մինչև կառավարության հետ համաձայնեցնելը, հիմնականում խնդիրները գրեք: Հատկապես ուսուցիչներին կուզեմ լսել»,-գրել է նա:

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Մայիսի 13-ին` ժամը 22:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Դա հակաէսթետիկ ու հակաբարոյական է. խնդիրը պետք է լուծել»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ ՀՀ նոր կառավարությունը պետք է ձեռնամուխ լինի կառավարական ավտոմեքենաների թվի հետ կապված խնդիրներին. «Տասնյակ տարիներ տեսնում էինք, որ կառավարությունում, Ազգային ժողովում, նախագահականի դիմաց շատ շքեղ մեքենաներ կային, դա հակաէսթետիկ ու հակաբարոյական է, դա էլիտայի որակի մասին է խոսում, ցածր որակի, ոչ ցիվիլ որակի մասին է խոսում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: […]

«Նոր նախարարները բոլորի համար «կինդր սյուրպրիզներ» են» (տեսանյութ)

«Կառավարության կազմը մեծ մասամբ անծանոթ են, բայց քանի որ անձամբ չեմ ճանաչում, չեմ ցանկանում կարծիք հայտնել, բայց մարդիկ են, եկել են, կաշխատեն, կերևա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նա նկատեց՝ շատ կարևոր է, թե ինչ ծրագրով է հանդես գալու նոր կառավարությունը,իսկ  անձերի քննարկումը շատ սխալ է: «Կարևոր է նաև նախապատրաստական աշխատանքը մինչև արտահերթ […]

Դուք Աստծուց հնարավորն եք խնդրում, իսկ Նա ուզում է անհնարինն անել

Դուք Աստծուց հնարավորն եք խնդրում, իսկ Նա ուզում է անհնարինն անել: Տեր Հիսուսն ասում է, որ մանանեխի սերմի չափ փոքր հավատքը բավարար է: Բայց եթե այդ հավատքը ամեն օր պահեք, ապա այն կաճի, կմեծանա ու պտղաբեր ծառ կդառան: Ոնց որ Տերն ասի, դուք ձեր բաժինն արեք, Ես իմ բաժինը կանեմ: Դուք ձեր հավատքը մեծացրեք, իսկ […]

Ավտովթար Մցխեթ-Թբիլիսի ճանապարհին. տուժել են ՀՀ քաղաքացիներ

Մայիսի 13-ին, ժամը 23:40-ին «911» ծառայությանը Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 22:24-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ Մցխեթ-Թբիլիսի ավտոճանապարհին՝ Մցխեթ քաղաքի մոտակայքում գտնվող «Լիդերֆուդ» արտադրամասի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Mercedes» և «Nissan» մակնիշերի ավտոմեքենաները:  Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ Պատահարի հետևանքով ՀՀ […]

Շատ կարևոր հարց. վաղը ուշացած կլինի

Շատ կարևոր հարց մեր ազգի համար, որը վերաբերում է ամեն հայի, անտարբեր չանցնեք, քանզի վաղը ուշացած կլինենք: Քանի որ պ-ն Փաշինյանին անչափ շատ նամակներ են գրում ամենատարբեր հարցերով և բնականաբար բոլորին պատասխանելը հնարավոր չէ, ուստի խնդրում եմ տարածել բոլորիս մտահոգող այս հարցը,  որպեսզի անպայման հասնի և անպատասխան չմնա: Խոսքս Քաղաքացիական պայմանագիր ՀԿ «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի […]

ԼՂ ՊՆ-ից հայտնում են

Մայիսի 6-12-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ընդհանուր առմամբ, անցնող շաբաթվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: «Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում հակառակորդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված