24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 14, 2018

«Սխալ է հետ բերել նրանց, ովքեր մասնակցել են ՀՀ-ի կեղեքմանը»

Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի համոզմամբ՝  հիմնական խնդիրն այն է, թե ինչ հրահանգներ է տալիս վարչապետը։ «Սխալ է հետ բերել նրանց, ովքեր մասնակցել են ՀՀ-ի կեղեքմանը, աղքատությունը: Կարծում եմ, որ դա ական է ներկայիս իշխանության համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում  «Ծառուկյան» դաշինքի և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» պորտֆելներին: ԱԻՄ անդամ, […]

ԱԱԾ տնօրենի կենսագրությունը

Արթուր Գագիկի Վանեցյանը ծնվել է 1979 թ.-ի դեկտեմբերի 8-ին։ Կրթություն Արթուր Վանեցյանը սովորել է Հայաստանի պետական ագրարային համալսարանում: Այնուհետև մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և ուսումը շարունակել Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի և իրավունքի համալսարանում, Ռուսաստանի Դաշնության դաշնային անվտանգության ծառայության ակադեմիայում: Աշխատանքը ԱԱԾ-ում Արթուր Վանեցյանը ՀՀ ԱԱԾ-ում աշխատում է 2000 թվականից: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 2000-2003 […]

20-ամյա զինծառայողը վիրավորում է ստացել որովայնի շրջանում.վիճակը ծանր է

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Շամխալ Պետրոսյանի վիրավորում ստանալու հանգամանքները: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2018թ. մայիսի 13-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցների հետեւանքով որովայնի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Շամխալ Սեյրանի Պետրոսյանը: […]

Հայաստանն ունի մեծ էներգիա՝ նոր իմպուլս հաղորդելու Ռուսաստանի հետ հարաբերություններին. Փաշինյանը՝ Պուտինին /տեսանյութ/

«Հայաստանն ունի մեծ էներգիա՝ նոր իմպուլս հաղորդելու Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտներում»,- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը հույս է հայտնել՝ հարաբերությունները զարգացնել նաև ռազմաարդյունաբերության ոլորտում:  «Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի չեզոք դիրքորոշումը հայաստանյան ներքաղաքական ճգնաժամի ժամանակ»,-հայտնել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը նաև շնորհավորել է  ՌԴ […]

Սերժ Սարգսյանի գրասենյակից տեղեկացնում են

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանն արձագանքել է Reuters-ում հրապարակված  հոդվածին։ «Որպես Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար` կցանկանայի տեղեկացնել Մարգարիտա Անթիձեին (հոդվածի հեղինակը), որ 2018 թվականի ապրիլին Հայաստանում ծավալված իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանը որևէ արտասահմանցի առաջնորդի հետ չի քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրի […]

Կարեւոր տեղեկություն ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիների համար

ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝ Վոլգոգրադ Եկատերինբուրգ Կազան Կալինինգրադ Մոսկվա Նիժնի Նովգորոդ Դոնի Ռոստով Սամարա Սանկտ Պետերբուրգ Սարանսկ Սոչի  Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝ oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր […]

Թուրքական մամուլի ուշագրավ անդրադարձը Տարոն Աջեմօղլուի հնարավոր այցին Հայաստան

Թուրքական մամուլում ակտիվորեն լուսաբանվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ աշխարհահռչակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցը: Հայաստանի տնտեսության վերականգնմանն աջակցելու համար Աջեմօղլուին Հայաստան հրավիրելու Փաշինյանի նախաձեռնության մասին լուրերը հաղորդվում են ուշագրավ վերնագրերով: Թուրքական առաջատար «Hurriyet» պարբերականի կայքում թեմայի վերաբերյալ հրապարակումը ներկայացվել է «Աջեմօղլուն է փրկելու Հայաստանը» վերնագրով: Ընդդիմադիր «T24.com.tr» լրատվական կայքը լուրը հաղորդել է «Աշխարհի առաջատար տնտեսագետներից […]

Ասյա Խաչատրյանի գործի մանրամասները

Այս տարվա փետրվարին Արցախի ոստիկանությունում արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանացած Ասյա Խաչատրյանի հաղորդման հիման վրա ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչությունում 2018 թ. ապրիլի 3-ին քրեական գործ է հարուցվել: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն իրականացնելու նպատակով: Ասյա Խաչատրյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի