25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԱԾ տնօրենի կենսագրությունը

Արթուր Գագիկի Վանեցյանը ծնվել է 1979 թ.-ի դեկտեմբերի 8-ին։

Կրթություն

Արթուր Վանեցյանը սովորել է Հայաստանի պետական ագրարային համալսարանում: Այնուհետև մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և ուսումը շարունակել Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի և իրավունքի համալսարանում, Ռուսաստանի Դաշնության դաշնային անվտանգության ծառայության ակադեմիայում:

Աշխատանքը ԱԱԾ-ում

Արթուր Վանեցյանը ՀՀ ԱԱԾ-ում աշխատում է 2000 թվականից: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ:

2000-2003 թվականներին աշխատել է ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչությունում որպես Մասիսի բաժնի օպերլիազոր:

2003-2009 թվականներին աշխատել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչությունում՝ սկզբում որպես ավագ օպերլիազոր, այնուհետև՝ որպես գլխավոր վարչության պետի օգնական, բաժանմունքի պետ:

2009-2016 թվականներին աշխատել է Երևանի քաղաքային վարչությունում որպես Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ:

2016-2018 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը:

2018 թվականի մայիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրմամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Այս նշանակումը հայաստանյան հասարակության մի հատվածի կողմից բացասական արձագանք ստացավ:

Զինվորական կոչումներ

Ստորև ներկայացված են Արթուր Վանցյանի կոչումներն՝ ըստ թվականների՝

լեյտենանտ՝ 2000 թ.

ավագ լեյտենանտ՝ 2001 թ.

կապիտան՝ 2003 թ.

մայոր 2006 թ.

փոխգնդապետ՝ 2009 թ.

գնդապետ՝ 2017 թ.

Պարգևներ

Արթուր Վանեցյանը ՀՀ ԱԱԾ-ի տնօրենի կողմից պարգևատրվել է թանկարժեք նվերով, իսկ ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից՝ Վազգեն Սարգսյան մեդալով, ՀՀ նախագահի հրամանով՝ Մարտական ծառայության մեդալով:

Ընտանիք

Արթուր Վանեցյանը ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ