27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 7, 2018

Եթե արտահերթ ընտրությունները լինեն կես տարի հետո, ռեֆորմներ էլ կլինեն. փորձագետ

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ մեծ է հավանականությունը, որ վաղը՝ մայիսի 8-ին, վարչապետ կընտրվի Նիկոլ Փաշինյանը: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Նա նկատեց, որ գործարար թևը, որը այս ընթացքում վնասներ է կրում, շատ հանգիստ կարող է քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին: «Իշխանությունն աշխարհաքաղաքական կենտրոններից աջակցություն, կարծես թե, այլևս […]

«Վերջին դաս»-ի նպատակով փող չհավաքել.ԿԳՆ-ն հայտնում է

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին եւ ժանանակավոր պաշտոնակատարներին, Երեւանի քաղաքապետին եւ ԿԳՆ ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին՝ «Վերջին դաս» միջոցառման նպատակով հնարավոր դրամահավաքն արգելելու վերաբերյալ: ԿԳՆ շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «Մայիսի 25-ին ավարտական դասարանների «Վերջին դաս» միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել եւ անցկացնել դպրոցին, մանկավարժին եւ սովորողին վայել, […]

Մեկնարկել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարում է Սերժ Սարգսյանը

Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում մեկնարկել է կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որը վարում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Գործադիր մարմնի նիստից հետո նախատեսվում է նաև ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նիստը: Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի է ունենալու Հայաստանի վարչապետի ընտրությունը: Միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, և ՀՀԿ-ն հայտարարել է, որ աջակցելու են Փաշինյանին:

Անդրիաս Ղուկասյանը կալանքից ազատ արձակվեց

Քիչ առաջ դատարանը բավարարեց կալանքը փոխելու փաստաբանների միջնորդությունը և «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանին երկրից չբացակայելու ստորագրությամբ ազատ արձակեց։ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է Սարի թաղի դեպքերի գործով: Մասնավորապես, այն բանի համար, որ 2016 թվականի հուլիսի 29-ին կազմակերպել է զանգվածային անկարգություններ, փորձել է միանալ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած «Սասնա ծռերին», զինվել […]

Բավականին ծանր ճգնաժամի առջեւ ենք.քաղաքագետ

«Ըստ ամենայնի, վաղը կունենանք Հայաստանի նոր վարչապետ`հանձին Նիկոլ Փաշինյանի»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Քաղաքագետը նկատում է, որ դրանով ճգնաժամը չի հարթվի. «Բավականին ծանր ճգնաժամի առջեւ ենք, ճանապարհը երկար է եւ փշոտ, նոր կառավարության համար նաեւ ականապատված»,-նշում է Ռուբեն Մեհրաբյանը Մանրամասնելով ասելիքը քաղաքագետը հայտնեց, որ նոր ձեւավորվելիք կառավարությունը խորհրդարանում մեծամասնություն […]

Առանց «Հանրապետական» կուսակցության համաձայնության բան չի փոխվելու.փաստաբան

«Այս պահին տեսնում եմ ընտրական օրենսգրքում շատ խութեր։ Հենց ռեյտինգային համակարգում, բայց մենք պետք է իրողություններով առաջնորդվենք, առանց «Հանրապետական» կուսակցության համաձայնության բան չի փոխվելու:Նրանք իրենց կոճակները սեղմելու են»,-այսօր՝ մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը: Փստաբանը համոզմունք է հայտնել, որ իշխանության եկած թիմը հաղթելու է. «Ես վստահ եմ, որովհետև այն ուժը, […]

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Նաիրիտի» նախկին աշխատակիցների հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է իր նստավայրի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներին: Նշենք, որ այսօր՝ մայիսի 7-ին, «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել նախագահի նստավայրի դիմաց՝ պահանջելով աշխատակիցներին վերաբերող դատական գործերում թույլ չտալ, որ իրենց իրավունքները ոտնահարվեն: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել «Նաիրիտ 2»-ի հետ կնքված պայմանագրերը, որոնցով հրաժարվել էին աշխատավարձերի […]

Պետք է ամեն ինչ անենք, որ ցնցումներից զերծ մնանք. Թ.Մանասերյան

«Ինձ համար կանխատեսելի էր այն, ինչը տեղի ունեցավ, իհարկե ոչ անձի մասով», -այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում պատասխանատվության ինստիտուտը պետք է արմատավորվի.« Նիկոլ Փաշինյանին պետք է հորդորել, որ ուշադրություն դարձնի թե ժամանակավոր Կառավարություն ձևավորելիս, և թե դրանից հետո։ Հասարակության մեջ լուրջ բեկում մտցնողը երիտասարդությունն է։ Եթե իրենց չտրվի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված