25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե արտահերթ ընտրությունները լինեն կես տարի հետո, ռեֆորմներ էլ կլինեն. փորձագետ

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ մեծ է հավանականությունը, որ վաղը՝ մայիսի 8-ին, վարչապետ կընտրվի Նիկոլ Փաշինյանը: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Նա նկատեց, որ գործարար թևը, որը այս ընթացքում վնասներ է կրում, շատ հանգիստ կարող է քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին: «Իշխանությունն աշխարհաքաղաքական կենտրոններից աջակցություն, կարծես թե, այլևս չունի, չնայած փորձեցին ռուսական խաղաքարտն օգտագործել, սակայն դա հաջողություն չունեցավ»,-նկատեց Բադալյանը:

Ինչ վերաբերում է արդեն դրանից հետո կայանալիք արտահերթ ընտրություններին, որոնց ժամկետի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ, Արմեն Բադալյանն ասաց, որ շատ կարևոր է այն, որ եթե քաղաքացին փող չի վերցնելու, ապա ում  է քվեարկելու: «Պետք է նաև ամբողջական համամասնական ցուցակին անցնեն, սա ևս շատ աշխատատար պրոցես է, սոցիալական հարցումներ են պետք այս վերոնշյալ հարցերի համար: Գոնե մի կես տարի պետք է »,-գտնում է փորձագետը:

Ըստ նրա՝ եթե ընտրությունները կատարվեն աշնանը, այս կես տարվա ընթացքում հնարավոր կլինի որոշակի ռեֆորմներ իսկապես անել, քանի որ այս ընթացքում բոլոր ուժերը, այդ թվում և ՀՀԿ-ն կկարողանան վերաիմաստավորել իրենք իրենց, ինչպես նաև հասկանան, թե ինչ են արել, ինչ են անելու:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ