25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2, 2018

Մեկ բառով սա նշանակում է պատերազմ հայտարարել սեփական ժողովրդին. Զոհրաբյան (տեսանյութ)

«Ծառուկյան»խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ եթե ՀՀԿ-ական պատգամավոների երեկվա ելույթներն անկեղծ էին, նրանք պիտի այդպես չքվեարկեին: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Մեկ բառով սա նշանակում է պատերազմ հայտարարել սեփական ժողովրդին, իսկ նրանք, ովքեր սեփական ժողովրդին պատերազմ են հայտարարել, անպայմանորեն ջախջախվել ու պարտվել են»,-նկատեց նա: Զոհրաբյանը նաև հայտարարեց, թե չի […]

Գյումրեցի ցուցարարները պահանջում են քաղաքապետի հրաժարականը

Այսօր գյումրեցի ցուցարարները  փակել էին Շիրակի մարզպետարանը, հետո էլ ճանապարհները փակելով հասան  Գյումրիի քաղաքապետարան՝ պահանջելով Գյումրիի քաղաքապետի հրաժարականը ու միացումը ցուցարարներին:   Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը  ընտրվել են  Հանրապետական և Քրիստոնեդեմոկրատների հետ դաշինքի ձայների շնորհիվ: Սամվել Բալասանյանը  պատասխանեց, որ ինքը կուսակցական չէ, ապա խոսեց ժողովրդավարությունից ու իրենց աշխատանքը խաթարելուց ու թողեց հեռացավ:     Հարյուրավոր […]

Իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու հանդուրժողականությունը և համերաշխությունը

Երկրում ստեղծված է բարդ իրավիճակ: Այդ իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու հանդուրժողականությունը և համերաշխությունը: Լարվածության ցանկացած աճ կարող է հանգեցնել մարդու իրավունքների տեսանկյունից վտանգավոր զարգացումների: Ստեղծված պայմաններում հանրային բոլոր մարմինները պարտավոր են ապահովել քաղաքացիների կողմից խաղաղ հավաքների ազատության իրենց իրավունքի իրացումն ու ցուցաբերել զսպվածություն: Հանրային յուրաքանչուր մարմնի ներկայացուցիչ պարտավոր է իր պարտականությունները կատարել […]

ԱԺ նախագահի հայտարարությունը

«Ազգային ժողովի պատգամավոր Գրիգոր Ավալյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա […]

Ցուցարարները փակել են Շիրակի մարզպետարանի շենքի մուտքերը

Երեկ Հանրապետության հրապարակում հնչած հայտարարությունններից հետո  ցուցարարները որոշել են Գյումրիում ևս փակել փողոցներն ու գերատեսչական հաստատությունները։ Այսօր վաղ առավոտյան գյումրեցի ցուցարարները փակել են Շիրակի մարզպետարանի շենքի մուտքերը՝ թույլ չտալով  աշխատողներին մտնել ներս։ Այժմ սշխատակիցները դրսում են։ Նշենք, որ ոստիկանականները տարածքում շատ քիչ են։ Կանգնած են դռան մոտ, բայց նրանցից առաջ կանգնել են ցուցարարները։ Մարդիկ սկսում […]

«Ծառուկյան» դաշինքը շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին նաև փողոցում

«Ծառուկյան» դաշինքը շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին նաև փողոցում: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նրա խոսքով՝ երկրում ստեղծվել է աննախադեպ վիճակ, որի հետ պետք է հաշվի նստել: «Մեր որոշումը քաղաքական բոյկոտ էր, որպեսզի նրանք սթափվեն և հետևություններ անեն», – նշեց Էնֆիաջյանը՝ անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության կողմից ԱԺ նիստը բոյկոտելուն:  […]

Հայաստանը պետք է ընտ­րի՝ կամ կայուն պետություն, կամ ինչ-որ ուժեր երկիրը կտա­նեն կործանման. Իրավունք

Թերթի հետ զրույցում ՌԴ  Պետական դումայի պատգամավոր, Եվրասիակսւն ինտեգր­ման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ, Դոնի ամենազոր զորքի ատաման ՎԻԿՏՈՐ ՎՈԴՈԼԱՑԿԻՆ, անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին, շեշտեց, որ բացառապես պետք Է գնալ սահմանադրական ճանապարհով: -Սա Հայաստանի եւ հայ ժողովրդի ընտրությունն է, որոնք այսօր պետք է հստակեցնեն իրենց ուղին՝ զարգացում են ուզում, թե՝ այլ բան: Հայաստանը պետք […]

Պառկեցնել գետնին. Փաշինյանի նոր հայտարարությունը

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից փողոցներում է: Նա շարունակում է պայքարը և ընդգծում, որ ետ քայլ չկա: Փաշինյանը հայտարարեց, որ իր կողմնակիցները բռնության չեն դիմելու և դիմադրությունը ճնշել ցանկացողներին պարզապես պառկեցնելու են և նստեն վրան այնպես, որ կարողանա նորմալ շնչել: Արդեն հայտնել ենք, որ մայիսի 1-ին Ազգային ժողովի հատուկ նիստին կազմակերպվեց քվեակություն […]

Չհամաձայնողներին՝ «լոմել». Իրավունք

Վերջին օրերին Ֆեյսբուք սոցիալա­կան ցանցում ամենաագրեսիվ հե­ղափոխական ակտիվիստների կողմից ստեղծվում են, այսպես կոչված, «տրի­բունալներ»: Անգամ հրապարակային դաշտում հնչում են չհամսսձայնողներին ինքնադատաստանի ենթարկելու, այս­պես ասած, «լոմելու» կոչեր: Դա հույժ անհանգստացրել է անգամ հեղափո­խության մասնակից շատերին, եւ նրանք քայլեր են ձեռնարկում դրա դեմն առնելու համար: Սակայն Աժ քվե­արկությունից հետո, կարծես թե, հենց այդ ադեկվատ ակտիվիստները հայտն­վում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի