26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 14, 2018

Աստված խոստանում է

Քրիստոսի մեջ են պահված իմաստության և գիտության բոլոր գանձերը: Կողոսացիներին 2:3 Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ով Նրան հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհաննես 3:16 Որովհետև շնորհով եք դուք փրկված հավատի միջոցով, և ոչ թե ձեզնից է, այլ Աստծո պարգևն է: Եփեսացիներին 2:8 Ովքեր ընդունեցին Իրեն, նրանց Նա Աստծո […]

Եթե դա իր տեսակետն է, իր տեսակետն է, ես էլ ունեմ իմ տեսակետը. Հովհաննիսյանը՝ Զարուհի Փոստանջյանին

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ցանկանում մեկնաբանել «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը, որով վերջինս Րաֆֆի Հովհաննիսյանին «հաճախորդ» էր անվանել։  «Ես էլ ունեմ իմ տեսակետը, բայց չեմ ասի: Շնորհակալություն եմ ասում և բարին եմ մաղթում: Զարուհին շատ ակտիվ գործիչ է, ով անցել է «Ժառանգության» դպրոցը, մեծ ավանդ ունի քաղաքացիական իրավունքների պաշտպանության գործում: […]

Ցուցարարները երթ են անում Երևանում

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ 14:00-ին հանրահավաքը մի փոքր հետաձգվում է, քանի որ իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել:  «Իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, քննարկենք ու սկսենք: Պլաններում որոշակի փոփոխություններ կան»,-ասաց նա:  Հիշեցնենք, որ ՀՀԿ մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր […]

Ռուբլու գինն ավելի է նվազել

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների  փոխարժեքները ապրիլի 14-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է միջինը 481 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ միջինը 484.44  փոխարժեքով:  Մեկ եվրոն գնվում է միջինը 590.22դրամ փոխարժեքով, իսկ վաճառվում՝ միջինը 599.66 դրամով։ Ռուսական ռուբլին գնվում է միջինը 7.61 փոխարժեքով, վաճառվում` միջինը 7.95 դրամով։

Հայաստանում ԱՄՆ-ի ընկալումը ռոմանտիկ է եւ ջերմ. դեսպան

Հայ-ամերիկյան հարաբերություններն աչքի են ընկնում հատուկ ջերմությամբ, հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը Վաշինգտոնում «Դիվանագետ» հանդեսի կողմից կազմակերպված քննարկման ընթացքում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:  «ԱՄՆ-ի ընկալումը Հայաստանում եզակի է եւ ռոմանտիկ՝ հաշվի առնելով հազարավոր ամերիկացի միսիոներներին, ովքեր, կարելի է ասել, փրկեցին հայ ազգը Ցեղասպանությունից հետո: 150,000 հայ որբեր փրկվել էին Սիրիայի անշունչ քարանձավից», – նշել […]

Ձերբակալվել է զինված ուժերի փոխգնդապետ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ԱԱԾ-ի հետ համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է ՀՀ ԶՈւ փոխգնդապետ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Քրեական գործի նախնական տվյալներով՝ փոխգնդապետը կասկածվում է այն բանում, որ ծառայության ուսումնական փուլում գտնվող ժամկետային զինծառայողներից, ինչպես […]

Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժը արձակել է ավելի քան 3300 կրակոց. Արցախի ՊՆ

Ապրիլի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3300 կրակոց: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (3 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը […]

ՀՀԿ խորհուրդը որոշել է.ԱԺ ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Այսօր Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ: Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդի նիստում գործադիր մարմնի որոշումը ներկայացրել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: Խորհուրդը քննարկել է հարցը և միաձայն […]

Ապրիլի 16–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի  16–ին՝  ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն  արաբագետ Արմեն Պետրոսյանը եւ իրանագետ Արտյոմ Տոնոյանը:      ԹԵՄԱ ՝  ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն հարվածները Սիրիայի դեմ.հետեւանքները միջազգային հարաբերությունների եւ Սիրիական հիմնախնդրի համատեքստում. ինչպիսի՞ն կլինի Իրանի դիրքորոշումը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի