26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 3, 2018

Էդմոն Մարուքյանը տալիս է բոլոր հարցերի պատասխանը

Քաղաքականությունը նման է խճանկարի, որին չափազանց մոտ տարածությունից նայելով` շատ բան չես հասկանա. հարկավոր է մի փոքր հեռանալ՝ տեսնելու համար ամբողջական պատկերը: Ընդ որում, հեռանալ թե՛ տարածական, թե՛ ժամանակային իմաստներով: Այսօրվա քաղաքական խճանկարի առաջին դրվագները պատկերվեցին դեռևս 2015թ. սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ գործող իշխանությունը, ներկայացնելով սահմանադրական փոփոխությունների սեփական հայեցակարգը, հանդես եկավ Հայաստանը պառլամենտական հանրապետություն դարձնելու […]

Վարչապետի վատությունը. Ժողովուրդ

Օրինագիծը, ըստ որի՝ հունվարի 3-ը, 4-ը եւ 5-ն այլեւս համարվելու են աշխատանքային օրեր, ներառվել է ԱԺ հանձնաժողովի նիստում եւ կքն­նարկվի ապրիլի 10-ին մեկնարկող լի­ագումար նիստում: «Տոների եւ հիշա­տակի օրերի մասին» ՀՀ օրենքում փո­փոխություններ կատարելու մասին առաջարկությամբ դեռ նախորդ տար­վա վերջին հանդես էր եկել վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախա­գիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունիսի […]

ՀՊՏՀ ուսանողները մոմավառություն էին կազմակերպել քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին

Ապրիլի 1-ի ուշ երեկոյան Թաթուլ Կրպեյանի անվան այգում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էր մոմավառություն՝ ի հիշատակ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի։ Հարյուրավոր երիտասարդներ աղոթք հնչեցրին, կատարեցին ՀՀ օրհներգը, ծաղիկներ խոնարհեցին տղաների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, որը 2016 թվականին տեղադրվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի պետական տնտեսագիտական […]

Պուտինը պատասխանում է Ալիեւին զենքով. Ժամանակ

Թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Ռուսաս­տանը պատրաստվում է երրորդ վարկը տրամադրել Հայաստանին, որով Հայաստանը զենքի հերթական խմբաքանակն է գնելու Ռուսաստանից: Ըստ  աղբյուրի՝ սա լինելու է Ռուսաս­տանի պատասխանը Ադրբեջանին, որը ոչ միայն հրաժարվում է Ռուսաստանից զենք գնել, այլեւ նախապատվությունը տալով թուրքական, պակիստանյան, իսրայելական եւ վերջերս էլ բելառուսական զենքի մատակարարներին, որ ավելի վատ է՝ հակաքարոգչակւսն արշավ է […]

Սերժ Սարգսյանի հարցը լուծված է. Ժամանակ

Հայաստանի հաջորդ վար­չապետի հարցը, կարծես թե, վերջնականապես լուծված է. համենայնդեպս, ՀՀԿ խմբակցու­թյան գրեթե բոլոր անդամները արդեն հայտարարել են, թե իրենք ուզում են, որ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը փոխարինի վարչապետականով՝ այդպիսով շարունակելով մնալ պետության ղեկին: Ինքը Սերժ Սարգսյանն էլ դեմ չէ վարչապե­տի պաշտոնը ստանձնելուն, մանավանդ, որ արդեն հիմա պարզ է, որ 2013թ. սեպտեմբերին նա­խաձեռնված սահմանադրական փոփոխությունները […]

ԼՂ հակամարտության գոտում առկա իրավիճակը հետևանքն Ադրբեջանի ագրեսիայի ու էթնիկ զտման քաղաքականության. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ապրիլի 2-ին այրված հայտարարությունը։ Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ Բալայանը նշել է. «Հայտարարությունը ակնհայտորեն նպատակ է հետապնդում շեղել ուշադրությունը երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայից, որն ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով. դպրոցի բակում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի