25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պուտինը պատասխանում է Ալիեւին զենքով. Ժամանակ

Թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Ռուսաս­տանը պատրաստվում է երրորդ վարկը տրամադրել Հայաստանին, որով Հայաստանը զենքի հերթական խմբաքանակն է գնելու Ռուսաստանից: Ըստ  աղբյուրի՝ սա լինելու է Ռուսաս­տանի պատասխանը Ադրբեջանին, որը ոչ միայն հրաժարվում է Ռուսաստանից զենք գնել, այլեւ նախապատվությունը տալով թուրքական, պակիստանյան, իսրայելական եւ վերջերս էլ բելառուսական զենքի մատակարարներին, որ ավելի վատ է՝ հակաքարոգչակւսն արշավ է սկսել ռուսական զինտեխնիկայի դեմ, հայտարարելով, որ այն անորակ է ու ոչ արդյունավետ:

Ռուսական այս վարկը, ի տարբերություն նախորդների, լինելու է անտո­կոս, եւ դրանով ձեռք բերված «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համալիրների ավելի մեծ խմբաքանակը տեղաբաշխվելու է Ադրբեջանին սահմանա­մերձ տարածքներում՝ նշանա­ռության տակ վերցնելով ռազ­մավարական նշանակության ենթակառուցվածքները: Ռուս­ներն ուզում Են դրանով հաս­կացնել, որ եթե Ադրբեջանը իս­կապես ուզում է ստուգել ռուսա­կան զենքի որակն ու արդյունա­վետությունը, ապա Հայաստանը կարող է դա ցույց տալ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ