26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2018

Հայաստանում շարունակվում են գրանցվել կարմրուկի դեպքեր

Տարեսկզբից հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 13 բերովի դեպք: Առաջին դեպքերը հավանաբար բերվել են Ռուսաստանի Դաշնությունից: Հիվանդներից 11-ը պատվաստված չեն, իսկ 2-ը` թերի պատվաստված: Նրանցից 7-ը 1-15 տարեկան երեխաներ են, 2-ը՝ 20-26 տարեկան, 4-ը՝ 40-44 տարեկան անձինք: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։ 2016 թվականի համեմատությամբ` 2017-ին […]

Սերմացուի ախորժակը․ Շիրակի մարզի գյուղապետեր են ձերբակալվել

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարականով ձերբակալվել են Շիրակի մարզի Իսահակյան  համայնքի նախկին գյուղապետ Արտավազդ Արսենյանն ու Մեղրաշատ համայնքի նախկին գյուղապետ Վահրամ Սաղաթելյանը։ Նշենք, որ նրանք երկուսն էլ  նշանակված էին խոշորացված համայնքների ղեկավարի ներկայացուցիչներ: Պարզվել է, որ տեղական սերմարտադրողներից և ՌԴ-ից աշնանացան ցորենի սերմնացուի ձեռքբերման, բաշխման ու վերադարձելիության գործընթացում ուսումնասիրման ժամանակ չարաշահումներ են հայտնաբերվել։ Հիշեցնենք, […]

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը գալիս է Հայաստան

Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը մարտի 30-ից 31-ը կայցելի Հայաստան։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։  Մարտի 30-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ժան-Բատիստ Լեմուանի բանակցությունները:

Ավազակային հարձակում՝ Երևանում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մարտի 28-ին Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2018թ. մարտի 28-ին՝ ժամը 07:10-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել առ այն, որ մարտի 27-ի լույս 28-ի գիշերը՝ ժամը 02:00-04:30-ի սահմաններում, երկու դիմակավորված անձ մուտք են գործել Երևան […]

Կասկածում ե՞ք նախագահի խոսքի վրա

Ի՞նչ եք պահանջելու Արցախի ներկայացուցչից։ Ցույցը, որը տեղի է ունենալու Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ կոնկրետ ի՞նչ նպատակ ունի և ինչ պահանջով է։ Դեպքին անդրադարձել է անգամ Արցախի նախագահը ու համապատասխան ցուցումներ է տվել։ Իմ կարծիքով ոչ մեկ չի արդարացնել ոստիկանների գործողությունները ու ոչ մեկ էլ միտք չունի բռնի ուժը արդարացնելու։ Հիմա , երբ պետական […]

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, իրականացրած վերահսկողության արդյունքում, կասեցրել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Արմինե Մարկոսյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը: Պարզվել է, որ այս արտադրամասում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, անձնակազմի անդամները չեն կրել պահանջված հագուստը, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կանխելու կենդանիների մուտքը արտադրական տարածք: Բացի այդ՝ […]

Ինչպես ընտրել անվտանգ հավկիթ՝ Զատիկի համար

Հարգելի գործընկերներ, Սուրբ Հարության տոնին ընդառաջ կտրուկ ավելանում են հավկիթի սպառման ծավալները, ինչի կապակցությամբ ևս մեկ անգամ ցանկանում ենք տեղեկացնել, որ համաձայն ՀՀ Կառավարության 2011 թ.-ի N 1438-ն «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման չի թույլատրվում այն հավկիթների իրացումը, որոնք չունեն անվտանգությունը և ծագումը հաստատող փաստաթուղթ, թերի է կամ լրացած պիտանելիության ժամկետը կամ […]

Էքստրասենսի սպանության մեղադրանքով դատապարտվածի պահանջը

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեղադրանքով 20 տարվա ազատազրկման դատապարտված Մուշեղ Մխիթարյանը դիմել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան: Մուշեղ Մխիթարյանը պահանջում է վերանայել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի կայացրած դատավճիռն ու իր նկատմամբ ավելի մեղմ պատիժ կիրառել: Նշենք, որ մարտի 5-ին Մուշեղ Մխիթարյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի