26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 28, 2018

Ամբողջ ընտանիքի կացնահարելու մեջ մեղադրվող Վլադիկը մեկ այլ գործով դատապարտվեց

Նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու գործով ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանը քրեական մեկ այլ՝ նախկին կնոջը մարմնական վնասվածքներ հասցնելու գործով այսօր՝ մարտի 28-ին մեղավոր է ճանաչվել  և  դատապարտվել  1 տարվա ազատազրկման և 80 հազար դրամի չափով տուգանքի: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվել է  նաեւ այս գործով ամբաստանյալ, Վլադիկ Մարտիրոսյանի նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի  դատավճիռը, որը մեղավոր […]

Ռազմական ոստիկանությունը բացահայտել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնից գողացված 43 եղևնիների դեպքը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալներով պարզվել է, որ Երևան-Արտաշատ մայրուղում «ՎԱԶ-21011» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներից վաճառվում են եղևնիներ: Տեղեկությունն իրացնելիս՝ վերը նշված գողությունը կատարելու կասկածանքով մարտի 26-ին, ժամը 02:00-ին, Երևան-Արտաշատ մայրուղու 25 կիլոմետրից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի ՌՈ բաժին բերման են ենթարկել ՀՀ երեք քաղաքացիներ, ովքեր […]

Չարենցի փողոցում օրերս կրակոց արձակած անձը հայտնաբերվել ու ձերբակալվել է

Մարտի 26-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 16.00-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 167 հասցեի մոտ անհայտ անձինք մոտեցել են խցանման մեջ կայանված, 1993 թ. ծնված Կ. Մ.-ի վարած «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենային, ձեռքերով հարվածել նրա ուղևորին, հետո նշված անձանցից մեկն ատրճանակից արձակել է կրակոց, այնուհետև վերջիններս նստել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա […]

Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է մասնակից դառնան որոշումների կայացմանը. Պաշտպան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևոր է համարում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» նոր օրենքի ընդունումը: «Օրենքի ընդունումով նախադրյալներ կստեղծվեն հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մոնիթորինգային մեխանիզմի ստեղծման համար, ինչպես նաև կտեղայնացվեն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն: Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը նրան մաղթել է հաջողություններ և հույս հայտնել, որ իր ակտիվ աշխատանքով նորանշանակ դեսպանը կնպաստի դարերի խորքից եկող հայ-իտալական ավանդական բարեկամական հարաբերությունների խորացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը: Նախագահ Սարգսյանը […]

Դատախազը ներկայացնում էր, Ծռերը խանգարում էին…/տեսանյութ/

Երևանի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատաքննությունը:  Պետական մեղադրողները հրապարակում են 105 հատորանոց քրեական գործի գրավոր ապացույցները, ոստիկանական գնդի տեղազննության եզրակացությունները, սակայն այդ ամենը ակնհայտորեն չի հետաքրքրում «Սասնա ծռերի» անդամներին: Նրանք խոսում են իրար  հետ, ծիծաղում, պարբերաբար դուրս են գալիս դահլիճից կամ ակտիվորեն շփվում դահլիճի ապակե պատից այն […]

Վարչապետը և ՀՀ-ում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգողը կարևորել են Հայաստան-2030 զարգացման օրակարգի շրջանակում համագործակցությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին: Վարչապետը շնորհավորել է Շոմբի Շարփին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ պարոն Շարփն իր ներդրումը կունենա երկկողմ համագործակցությունն առավել զարգացման գործում:  Կառավարության ղեկավարը նշել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ սերտ փոխգործակցություն է ձևավորվել,  արդյունավետ մի […]

Էրդողանին համեմատել են Պինոչետի, Հիտլերի և Մուսոլինիի հետ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ուսանողների հանդեպ դրսևորած սպառնալից վերաբերմունքի համար: Էրդողանը Աֆրինի օպերացիան դատապարտող ուսանողներին անվանել էր «կոմունիստ, հայրենիքի դավաճան, ահաբեկիչ» և հայտարարել, որ նրանց զրկելու է համալսարանում սովորելու իրավունքից: Քըլըչդարօղլուն, ողջունելով ուսանողների՝ հանուն Աֆրինի կազմակերպած նախաձեռնությունը, նշել էր, որ համալսարաններում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի