13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Դատախազը ներկայացնում էր, Ծռերը խանգարում էին…/տեսանյութ/

Երևանի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատաքննությունը:  Պետական մեղադրողները հրապարակում են 105 հատորանոց քրեական գործի գրավոր ապացույցները, ոստիկանական գնդի տեղազննության եզրակացությունները, սակայն այդ ամենը ակնհայտորեն չի հետաքրքրում «Սասնա ծռերի» անդամներին:

Նրանք խոսում են իրար  հետ, ծիծաղում, պարբերաբար դուրս են գալիս դահլիճից կամ ակտիվորեն շփվում դահլիճի ապակե պատից այն կողմ գտնվող իրենց հարազատների հետ: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը  պարբերաբար լռություն է հաստատում:

Մինչ դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացնում էր արձանագրությունը Պավլիկ Մանուկյանը բարձրաձայն խոսում էր:

Նշենք, որ քրեական գործի անջատված մասով անցնում է 10 ամբաստանյալ՝ Արայիկ Խանդոյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Գագիկ  Եղիազարյանը, Մխիթար Ավետիսյանը, Արեգ Կյուրեղյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը:
 
Մանրամասները` տեսանյութում:
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ