26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 23, 2018

Ծաղկազարդի տոնին մանուկների օրհնության հատուկ կարգ կկատարվի. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին այս տարի տոնախմբելու է մարտի 25-ին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնը տարիներ առաջ նաև հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Այս կապակցությամբ հայոց բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագի […]

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մայիսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0.56 դոլարով ՝ մինչև  68.91 դոլար՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի ապրիլի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել  է 0,87 դոլարով՝ մինչև […]

Կոչ ենք անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն. Գագիկ Սուրենյան

Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։ Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ին կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ «Շիրակում, Լոռիում, […]

Հայաստան – Էստոնիա. ՖԱՖ-ը միասնական երթով կուղեւորվի ստադիոն

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումն Էստոնիայի դեմ ընկերական հանդիպմանը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն կուղեւորվի երկրպագուների միասնական երթով։ Այդ մասին նշվում է շարժման հայտարարությունում։ «Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին (կարեւոր չէ` որ տրիբունայի տոմս եք գնել) մարտի 24-ին` ժամը 15:00-ից, հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջեւ գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ՝ մասնակցելու Հայաստան […]

Պատրանքային խորհրդարանական երկրում այս իրավունքն էլ պատրանքային է. պատգամավոր

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագծով սահմանվում է, որ հանրաքվե նշանակելու որոշումը կայացնում է ՀՀ նախագահը, իսկ ի՞նչ է լինում, եթե նախագահը հանրաքվե չի նշանակում, այդ դեպքում՝ հարցը փակուղի էր մտնելու: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ արտահերթ նիստում հիշյալ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Նրա խոսքով, այդ բացը […]

Շոուն պետք է շարունակվի Հոլիվուդում. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջողություն է մաղթել իր նախկին ակումբակից Զլատան Իբրահիմովիչին։ Նախօրեին պաշտոնապես հայտնի էր դարձել, որ շվեդ 36-ամյա հարձակվողը հեռանում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»։ «Շոուն պետք է շարունակվի Հոլիվուդում: Մեծ պատիվ էր ճանաչել քեզ, հանճար: Լավագույնն եմ մաղթում քեզ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը եւ Զլատան Իբրահիմովիչը միասին […]

Լևոն Արոնյանը կրկին պարտվեց

Բեռլինում շարունակում է ընթանալ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: 10-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կրկին պարտություն է կրել: Մեր հավաքականի առաջատարը այս անգամ սևերով մրցել է Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Կրամնիկի հետ ու պարտություն կրել 37-րդ քայլում:  

Արյան հետքերով սփռոցը անհետացել է.25 ամյա Արտյոմի սպանության պատվիրատուն հայտնի է/տեսանյութ/

Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը շարունակում է պայքարել որդու մահվան հանգամանքները բացահայտելու և արդարադատություն հաստատելու համար: Նշենք, որ երեք օր առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց  Արտյոմ Ադանալյանի սպանության գործով դատավարությունը: Գյումրեցի 25-ամյա երիտասարդի սպանության համար ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման: Մայրը համոզված է, որ սպանությունը խմբակային է եղել և պատվիրված՝ […]

Թուրքական ազգայնական լրատվամիջոցի անդրադարձը հայկական եկեղեցուն (լուսանկարներ)

Թուրքական «Yeni Akit» ազգայնական թերթի կայքն անդրադարձել է Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար շրջանում գտնվող հայկական Սբ. Երրորդություն եկեղեցու թեմային: Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից վերջերս վերանորոգված եկեղեցին նախատեսվում է ծառայեցնել մշակութային միջոցառումներ անցկացնելու համար: Աղբյուրը, նկարագրելով եկեղեցու ընդհանուր տեսքը, գրում է, որ այն դրսից արևելք-արևմուտք ձգվող ուղղանկյունաձև, ներսից եռանավ եկեղեցի է:   «Երկու զանգակատուն ունեցող եկեղեցու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի