26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատրանքային խորհրդարանական երկրում այս իրավունքն էլ պատրանքային է. պատգամավոր

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագծով սահմանվում է, որ հանրաքվե նշանակելու որոշումը կայացնում է ՀՀ նախագահը, իսկ ի՞նչ է լինում, եթե նախագահը հանրաքվե չի նշանակում, այդ դեպքում՝ հարցը փակուղի էր մտնելու: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ արտահերթ նիստում հիշյալ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, այդ բացը լրացնելու համար նախագծում ավելացվել է, որ եթե ՀՀ նախագահը հանրաքվե չի նշանակում, օրենքի ուժով որոշակի ժամանակ հետո հանրաքվեն նշանակվում է:

Այն հարցերի շարքում, որոնք չեն կարող հանրաքվեի դրվել, ավելացրել ենք հանրաքվեի միջոցով ընդունված օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծերը, եթե օրենքի ընդունումից չի անցել մեկ տարի: Սա եւս Սահմանադրական դրույթ է: Սահմանադրությունում ասվում է, որ եթե հանրաքվեով օրենք է ընդունվել, այդ օրենքում փոփոխություն կարող է կատարվել մեկ տարի հետո»,-ասաց փոխնախարարը: 

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում հայտարարեց, որ ստացվում է, որ դու ունես հանրաքվե նախաձեռնելու իրավունք որպես քաղաքացի, բայց դա իրական կյանքում իրագործելը գրեթե անհնար է: 

««Ելք»-ն առաջարկել էր, որ հանրաքվե անցկացնելու համար 300 հազար ստորագրություն հավաքելու համար ողջամիտ ժամկետ սահմանվի, ինչը չի արվել: Ավելին, եթե մի օր ՀՀ քաղաքացիներին անհանգստացնի այն հարցը, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է կամ ցանկություն լինի այլ վերպատական կառույցի անդամակցելու, ժողովուրդը չի կարող որեւէ հանրաքվե նախաձեռնել այդ հարցով: Պետք է անպայման կառավարությունը առաջարկի»,-հայտարարեց Մարուքյանն ու հեգնանքով հավելեց. «Շատ բնական է, որ այս իրավունքը պատրանքային է, որովհետեւ պատրանքային խորհրդարանական կառավարմամբ երկրում քաղաքացիները պատրանքային նախաձեռնության իրավունք ունեն, պատրանքային հանրաքվե անցկացնելու տարբեր պատրանքային թեմաներով: Սա պատրանքային պրոցես է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ