25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 23, 2018

«Հանուն Հայաստան պետության» ճակատը ՀՀԿ ու ՀՅԴ անդամներին սթափվելու կոչ է անում (ֆոտո)

Ազատության հրապարակում մեկնարկել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը: Մասնակիցներից Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ պետք է կարողանալ բռունցքվել ու գնալ առաջ, և ինչքան էլ  ասեն, որ նրանք պարտված ենք, պետք է հասկանալ, որ համախմբված ժողովրդի դեմ խաղ չկա: Ապա ելույթի իրավունքը տրվեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Սուսաննա Մուրադյանին, ով ներկայացրեց ճակատի հայտարարությունը, որը վերաբերում էր նախագահ […]

Միշոն ՀՏ Հայկոյի հետ լուսանկար է հրապարակել

Ռեփեր Միշոն այսօր ուրախացրել է «Հայ Տղեք» նախագծի երկրպագուներին՝ Instagram-ի էջում հրապարակելով ՀՏ Հայկոյի հետ արխիվային լուսանկար: «Էն օրը «Շարմ» հոլդինգում էի, էս ֆոտոները տվին, ասին մեկը ես եմ»,-իրեն հատուկ հումորով նկարը վերնագրել է նա:

Ամերիկյան դատախազությունը Էրդողանի թիկնապահների նկատմամբ մեղադրանքը հանել է

ԱՄՆ-ում 2017 թվականի մայիս 16-ին թուրքական դեսպանության շենքի դիմաց  հավաքված ցուցարարների վրա հարձակման մեջ մեղադրվող Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության 15 աշխատակիցներից 11-ի վերաբերյալ մեղադրանքները հանվել են:  Վաշինգտոնի դաշնային դատախազների պահանջով նախորդ տարվա նոյեմբեր ամսին թիկնապահներից 4-ի, իսկ այս տարվա փետրվար ամսին  ԱՄՆ արտգործնախարար Ռեքս Թիլերսոնի՝ Թուրքիա կատարելիք այցից մեկ օր առաջ ևս 7-ի նկատմամբ մեղադրանքը […]

«Իրական կյանքում այդ ցուցանիշն անհնար է»

Առևտրի ու ծառայությունների աճը անմիջապես պետք է զգացվի, բայց բարեկեցության մակարդակի բարձրացում չկա, բոլորս ենք դրանք ականատես լինում. Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ խոսելով կառավարության ներկայացրած ցուցանիշներից, մասնավորապես արձանագրված 7.5 տոկոս տնտեսական աճից: Ըստ Խաչատրյանի՝ աճ կա, սակայն դա չի կարող իրականում լինել 7.5 տոկոս: «Իրական կյանքում […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

Համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  հիդրոմետ ծառայության տեղեկատվության`  ս.թ. մարտի 24-ին` կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր, հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ: Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մ/վրկ-ի, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց ձորում և Երևանում՝ 20-25 մ/վրկ-ի: Քամու արդյունքում հնարավոր վնասները նվազեցնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը […]

Լևոն Ալթունյանը հանդիպել է Էլեկտրոնային առողջապահության ծրագրի ազգային օպերատորի աշխատակիցների հետ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մարտի 22-ին այցելել է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության գրասենյակ՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին: Ընկերության տնօրենը Նախարարին ներկայացրել է այս փուլում իրականացվող աշխատանքներն ու դրանց առնչվող տեխնիկական և բովանդակային առանձնահատկությունները, ցույց տվել armed.am էլեկտրոնային հարթակի վերջին թարմացումները: էլեկտրոնային առողջապահական համակարգի արդյունավետ և հստակ աշխատանքն ապահովելու գործում Լևոն Ալթունյանը հատկապես կարևորել է […]

Մեղադրանքներ են առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստացած ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչին և նրան օժանդակողին.

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրա դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում ՀԿԳ ավագ քննիչն ու նրան օժանդակող անձը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ներգրավվել են որպես մեղադրյալներ: Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել […]

Թուրքիայում F-16 ռազմական ինքնաթիռ է կործանվել

Թուրքիայում ուսումնական թռիչք կատարելիս F-16 ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Մարտի 22-ին՝ ժամը 18։30-ին ուսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած ինքնաթիռը լեռնային տարածքում վայր է ընկել ու բռնկվել։ Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Նևշեհիր նահանգի Օվայորեն գյուղի մերձակայքում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են օդաչուի դին։ Ականատեսները վկայում են, որ մինչև անկումը ուժգին պայթյունի ձայն է […]

Ինչո՞ւ պիտի ՀՀԿ-ն նոր թեկնածու ներկայացնի

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, ռազմական բժիշկ Ռուբեն Մեհրաբյանը Henaran.am-ի հետ զրույցում հորդորեց նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներին հիշել, որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն ինչ-ինչ ձևերով ընտրվել է՝ դառնալով մեծամասնություն: Հետևաբար, ըստ նոր Սահմանադրության՝ հենց մեծամասնությունն է առաջադրելու վարչապետի թեկնածուն:  «Մենք գործ ունենք այս իրողության հետ, մնացածը հռետորաբանության և լիրիկայի խնդիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի