26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 14, 2018

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Մարտի 15-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։ Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են […]

Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն եւ Արցախի մշտական ներկայացուցչություն

Մարտի 13-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի եւ դիվանագիտական անձնակազմի հետ: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են ԱՄՆ-ի եւ հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի սերտ համագործակցությունն՝ […]

Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջեւանից, Արարատյան դաշտա­վայրով կհարձակվեն Երեւանի վրա. Ժամանակ

Թերթի զրուցա­կիցն է Մարտական խաչի աս­պետ Վահան Բադասյանը: -Պարոն Բադասյան, Ազ­գային ժողովն առաջին ըն­թերցմամբ ընդունեց Անվ­տանգության խորհրդի կազմավորման ու գործու­նեության մասին օրենքի նախագիծը: Այս նախագ­ծով Անվտանգության խորհրդի կազմից դուրս է մնալու Ազգային ժողովի նախագահը, այն ղեկավա­րելու է վարչապետը: Չկա՞ն մտահոգություններ կա­ռուցվածքային փոփոխու­թյունների հետ կապված: -Կարծում եմ՝ որեւէ արտա­ռոց բան չի փոխվի: Հայաստանում անվտանգության պատասխանատուն դե ֆակ­տո […]

Քաղաքական նպատակներով հսկայական զինապահեստներ կան. Ժամանակ

Վերջին շրջանում ոստիկանությունը հաճախ է հաղորդագրություններ տարածում հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքի մասին: Դրանք ոչ թե սովորական կրիմինալ, այլ քաղաքական զինապահեստներ են: Թերթի աղբյուրը պնդում է, որ ոստիկանությունը շարունակում է ակտիվ որոնողական աշխատանքները, քանի որ օպերատիվ տեղեկություններ կան, որ պահեստավորված զենքի քանակը ավելի մեծ է, քան մինչև այժմ հայտնաբերվածը:  Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Սպասում են բոլորը մեռնեն. Հայկական Ժամանակ

Մի քանի օր առաջ խմբագ­րություն ահազանգած քա­ղաքացի Աիդա Սուքիասյանը դժգոհում էր, որ զրկվել է իրեն հասանելիք դեղերից, որոնք տարիներ շարունակ տարածքային պոլիկլինիկա յից ստացել է անվճար: Նա նշում էր, որ կենսաթոշակառու է, երկրորդ խմբի հաշմանդամու­թյուն ունի, ստացել է «Պրեդուկտալ» եւ «Պրեստանս», բայց հուն­վարի 1-ից դեղերի տրամադրումը դադարեցվել է: Պատճառաբանու­թյունն, ըստ քաղաքացու, հետեւ յալն է պետությունը […]

Սպիտակի և Սևանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սպիտակի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 30-50 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ երեք մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 14-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Աթոյան անց. 11, 13, 15, 19, 21 շենքերը, Դիմիտրով փ. 76, 78, 80 շենքերը, Խաղաղ Դոն փ. 31 շենքի 124-308 բնակարանները եւ 35 շենքը, Տիգրան Մեծ պող. 52, 54, […]

Մահացել է հայտնի գիտնական Սթիվեն Հոքինգը

Նախօրեին՝ մարտի 14-ին, 76 տարեկանում մահացել է հայտնի բրիտանացի գիտնական, ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը։ Այս ցավալի լուրը հայտնել են նրա երեխաները՝ Լյուսին, Ռոբերտն ու Թիմը։ The Daily-ի փոխանցմամբ՝ նրանց համատեղ հայտարարության մեջ ասվում է․ «Մենք խորապես ցավում ենք, որ մեր սիրելի հայրիկը մահացել է»։

Հարուստը զրկում եւ ինքն է սպառնում, աղքատը զրկվում եւ ինքն է ներողություն խնդրում

Հարուստը զրկում եւ ինքն է սպառնում, աղքատը զրկվում եւ ինքն է ներողություն խնդրում։ Ի՞նչ հարաբերություն կարող է լինել գայլի եւ գառան միջեւ։ Սխալվելիս հարուստը բազում պաշտպաններ է ունենում, իսկ աղքատը՝ եւ ոչ մի. հարուստն անմիտ բաներ խոսեց, եւ նրան իրավունք տրվեց, բայց երբ աղքատը խոսեց, դատափետեցին նրան. թեեւ նա խելացի խոսեց, բայց նրան տեղ չտրվեց։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի