25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 14, 2018

Մինչեւ մարտի վերջ կառավարության հաստատմանը կներկայացվի ԱՌԿ ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավման հայեցակարգը. 911tert.am

2017 թվականի նոյեմբերին ենք տեղեկացրել, որ նույն տարվա ապրիլի վեցին ՀՀ կառավարության հաստատած «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության» գործողությունների ծրագրի կետերից մեկն էլ աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավման հայեցակարգի մշակումն է: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանի խոսքով, հայեցակարգն արդեն պատրաստ է, առաջարկներ եւ կարծիքներ ներկայացնելու համար ուղարկված է պետական գերատեսչություններին, միջազգային, հասարակական […]

Վարչապետ Կարեն Կարապետյանը Լիբանանում այցելել է Հայկազյան համալսարան և Զմմառի վանք

Լիբանան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը՝ մարտի 13-ին, վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում գործող հայկական հոգևոր և կրթամշակութային օջախներ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Հայկազյան համալսարանում, հանդիպել պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: Համալսարանի շենքում շրջայցի ընթացքում ռեկտոր Փոլ Հայդոստյանը ՀՀ վարչապետին ծանոթացրել է ուսումնական հաստատության գործունեությանը և կրթական ծրագրերին, ինչպես նաև ներկայացրել […]

Պարզվել են Երևանում հետիոտն Մարիա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու դեպքի իրական հանգամանքները. վարորդը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մարտի 10-ին Երևանում հետիոտն Մարիա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու դեպքի իրական հանգամանքները: «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնված վարորդը ձերբակալվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. մարտի 10-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, «Մերսեդես-Բենց» […]

Դիվանագիտական հաղթանակ ունենք. ադրբեջանագետ (տեսանյութ)

Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանի խոսքով՝ Ադրբեջանում մեկնարկած զորավարժությունները տարբերվում են նախկիններից: «Նախ եթե համեմատում ենք նախկին տարիների հետ, այս տարի դրանք ավելի վաղ են անցկացվել: Սրանով Ադրբեջանի ռազամա-քաղաքական իշխանությունները առաջ են քաշում մի քանի հարց, այսինքն՝ նրանք ունեն մի քանի պատճառ, որ բանակը մարտունակ պայմաններում լինի հնարավոր ներքաղաքական խժդժությունների ժամանակ»,-այս մասին նա նշեց այսօր «Հենարան» ակումբում […]

ՄԻՊ-ը՝ քրեակատարողական հիմնարկ լրագրողի մուտքի իրավունքի վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշները   քրեակատարողական հիմնարկ լրագրողի մուտքի իրավունքի և այդ առնչությամբ  պետական իրավասու մարմնի պարտականության վերաբերյալ Ազատությունից զրկման վայր, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկ լրագրողի մուտքի իրավունքի և պետական իրավասու մարմնի կողմից լրագրողի մուտքի թույլտվության կամ մերժման հարցերի իրավական ուսումնասիրության արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել են հստակ իրավական չափանիշներ, որոնք, Պաշտպանի համոզմամբ, պետք […]

Սպառողը շուկայի թագավորն է. Մելիտա Հակոբյան/տեսանյութ/

«Մեր երկրում միայն մեկ օրենք է գործում սպառողների պաշտպանության համար,իսկ այլ երկրներում հարյուրավոր օրենքներ կան»,-այսօր՝ մարտի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Նշենք, որ այսօր Սպառողների շահերի պաշտպանության միջազգային օրն է: բանախոսը անդրադարձավ տոնի խորհրդին և մանրամասնելով նկատեց, որ Հայաստանում սպառողների շահերի պաշտպանության ոլորտում շատ անելիքներ կան: «Մենք միշտ […]

Հայաստանի արտգործնախարարը և Շվեդիայի խորհրդարանի նախագահը հանդիպել են

Մարտի 13-ին պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Շվեդիայի խորհրդարանի նախագահ Ուրբան Ահլինին և Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է խորհրդարանական դիվանագիտությունը` որպես երկրների միջև համագործակցության գործուն ձևաչափ, և այդ տեսանկյունից երկու երկրների օրենսդրական մարմինների ակտիվ փոխգործակցությունը դրվատանքի է արժանի։ Հայաստանի արտգործնախարարը և […]

Կարճաժամկետ պատերազմի համար թույլտվություն պետք չէ

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է, որ միշտ էլ հավանական է, որ պատերազմը վերսկսվի, սակայն Ադրբեջանում ընթացող լայնածավալ զորավարժությունները դրա մասին չեն վկայում, դրանք միշտ էլ կարող են լինել: «Հնարավոր է չորսօրյա, հնգօրյա կամ վեցօրյա բավական կարճաժամկետ գործողություններ լինեն, բայց ստեղծված ֆոնը լայնամաստաբ պատերազմի, չեմ կարծում, թե կհանգեցնի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ  […]

Գլենդելում պողոտաներից մեկը կվերանվանվի Արցախի անվամբ

Գլենդելի քաղաքաղին խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել  Գլենդելի պողոտաներից մեկը «Արցախի փողոց» անվանակոչելուն՝ ի պատիվ Արցախի հանրապետության։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի (ANCA) ֆեյսբուքյան էջից։ Հանձնախմբի փոխանցմամբ՝ Արցախի փողոց կանվանակոչվի  Վիլսոնի եւ Հարվարդ փողոցների միջեւ ընկած Մերիլենդի պողոտան։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի