24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 12, 2018

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ, արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չելպակին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը մաղթել է նրան նորանոր հաջողություններ եւ հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-լեհական քաղաքական, տնտեսական եւ հումանիտար կապերի զարգացմանը: Արա Բաբլոյանն անդրադարձել է նախորդ տարի իր գլխավորած պատվիրակության՝ […]

Թուրքիան Իրաքի հետ համատեղ գործողություն կսկսի Մոսուլում քուրդ զինյալների դեմ

Թուրքիան պատրաստվում է Իրաքի հետ համատեղ ռազմական գործողություն սկսել Մոսուլում դիրքավորված «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Թեման քննարկվել է Իրաքի վարչապետ Հայդար Իբադիի հետ։ Ըստ Չավուշօղլուի՝ ռազմական օպերացիան ամենայն հավանականությամբ կսկսվի ապրիլին, Իրաքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություննից հետո։ Թուրքական կողմի այս հայտարարությունից հետո Մոսուլի նահանգային […]

Ոստիկանը կաշառք է տվել, որ կոչումը բարձրացնեն, բայց չեն բարձրացրել, փողն էլ հետ չեն տվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա: ՀՔԾ-ից  հայտնում են, որ նյութերի համաձայն` փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանն իրեն ավագ լեյտենանտի սպայական կոչում շնորհելու համար իր ընկերոջ` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության […]

«Եթե ֆորսմաժորներ չլինեն, Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ»

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը սխալ է համարում ՀՀԿ-ականների, ինչպես նաև այլ քաղաքական գործիչների հայտարարությունները, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: «Նա պարզապես կարողանում է համադրել ընդդիմություն-դիմություն, իսկ անփոխարինելի այդ անվանումը հատուկ է սովետական մտածելակերպին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս անկասկած է համարում այն, որ Սերժ Սարգսյանը բավարարում է քաղաքական ուժերի պահանջները: Քաղաքագետն ընգծեց, որ վարչապետի հետ կապված, […]

«Պաշտոնը սիմվոլիկ է լինելու, նրանից շատ մեծ ակնկալիքներ ունենալն իմաստ չունի»

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, նկարագրելով խորհրդարանի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին, ասում է ՝ նա բարեհամբույր ու կիրթ մարդ է, ով պատրաստակամ է մեր երկրում դրական փոփոխություններ անելու հարցում։ Այս մասին Ահարոն Ադիբեկյանը նշեց  Henaran.am-ի հետ զրույցում։ «Արմեն Սարգսյանը շարքային քաղաքացիների հետ  կապ չունի․ այդ կապը հեռու է ու բազմաստիճան։ Արմեն Սարգսյանն  առավելապես գործ է ունենալու […]

ԱՄԷ-ն Թուրքիային կոչ է արել հարգել արաբական երկրների ինքնիշխանությունը

Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշը Թուրքիային կոչ է արել հարգել արաբական երկրների ինքնիշխանությունը:   Գարգաշը ոչ խելամիտ է բնութագրել հարևան արաբական երկրների նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը: Սոցցանցում արած գրառման մեջ Գարգաշը գրել է. «Գաղտնիք չէ, որ թուրք-արաբական հարաբերությունները հիմա ամենալավ վիճակում չեն: Հավասարակշռություն ապահովելու համար Անկարան պետք է հարգի արաբական երկրների […]

Կարեն Կարապետյանը և Սաադ Հարիրին քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լիբանան: Բեյրութի միջազգային օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Լիբանանի կառավարության նստավայր, որտեղ ՀՀ վարչապետին դիմավորել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին: Հայաստանի և Լիբանանի վարչապետների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:             Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել […]

Արթիկի, Սեւանի, Դիլիջանի եւ Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Արթիկի, Սևանի, Դիլիջանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Արա Պապյանը պարգևատրումների լույսի ներքո առաջարկ ունի

Էս վերջին պարգևատրումների լույսի ներքո մի հարց եմ ուզում բարձրացնել: Մեր ինչի՞ն է պետք Հանրային հեռոտստատեսությունը և ռադիոն: Եթե իրենք նույն լուրերնրի մասին են պատմում, նույն ձևով և նույն ոգով, ինչ մասնավորները, ինչու՞ ենք փող ծախսում դրանց վրա՝ կարծեմ տարեկան 12 մլրդ. դրամ: Եթե դպրոցներն ու հիվանդանոցներն ենք օպտիմալացնում, ինչու՞ չենք կարող անել նույն բանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի