27 Փետրվարի, Հինգշաբթի, 2020
KFC

Լուրեր: Մարտի 7, 2018

Թերսնման պատճառով երեխաներ են մահանում. մասնագետները մանրամասնում են/տեսանյութ/

28741248_1562698557184599_469235301_n

 «Սոցիալական աշխատողը չի կարող հասկանալ, թե երեխայի փոքրամարմին լինելը թերսնման հետևանք է, թե գենետիկա: Մի բան միայն հստակ է Հայաստանում գրանցվել են դեպքեր, երբ թերսնման հետևանքով երեխաներ են մահացել»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ նշեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը: Մինասյանը նշեց, որ երեխային հարկավոր է ճիշտ սնել և պետք […]

Բակո Սահակյանը ընդունել է Կասպրշիկին եւ քննարկել շփման գծում տիրող վիճակը

default

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

925291

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկու երկրի նախագահները քննարկել են վերջին զարգացումները Սիրիայում, մասնավորապես Արևելյան Գութայում: Էրդողանը Պուտինին տեղեկություններ է հաղորդել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների վերաբերյալ:

«Վազգեն Սարգսյանն ասաց՝ մեզ մասնագետներ են պետք. վաղը կունենանք տեխնիկա, Աստված չանի՝ մասնագետ չունենանք». գեներալ-մայոր Դանիել Բալայան

28740791_964945380334909_636833559_n

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ)  25 ուսանողներ մարտի 6-ին՝ այցելեցին Արմենակ Խամփերյանցի անվան  ռազմական ավիացիոն համալսարան: Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 59-րդ տարեդարձի առիթով ուսանողները ներկայացրին «Արցախյան հերոսներից մերօրյա հերոսներ» համերգային, թատերական ներկայացումը՝ հիշելով և մեծարելով այն հերոսներին, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի: ՃՇՀԱՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) նախաձեռնությամբ անցկացված […]

Թուֆենկյան հիմնադրամը դատապարտում է

LOGO_TF

Հանրության շրջանում արդեն հայտնի է, որ անցյալ շաբաթ, մարդասիրական առաքելությամբ Լիբանան այցի ընթացքում, դաժան ծեծի է ենթարկվել հայտնի հայ գրող, հրապարակախոս և հանրային գործիչ Րաֆֆի Դուդակլյանը: Մենք գրում ենք հայտնելու մեր խիստ մտահոգությունը Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասի սրտում կատարված այս նենգ հարձակման վերաբերյալ: Առկա են ապացույցներ, որ կատարվածը պատահական բռնարարք չէր: Ընդհակառակը, առկա ապացույցները ցույց […]

Գյումրիում ընտրում են Sanremo մրցույթի հայաստանյան մասնակցին

28928436_1406993212745895_1035182288_o

Գյումրիում տեղի ունեցավ «Վերածնունդ» միջազգային X մրցույթ–փառատոնի շրջանակներում անցկացվող SanremoJunior (Պատանիների Սանրեմո) երգի միջազգային IX մրցույթի Հայաստանյան ընտրական լսումների փուլը: Ելույթ ունեցան Շիրակի, Լոռվա և Տավուշի մարզերի 6- 15 տարեկան  36 մասնակիցներ: Ժյուրիի կազմում ընդգրկված էին երաժիշտներ, դերասաններ ու երգարվեստի ներկայացուցիչներ: Ըստ ժյուրիի անդամ երգչուհի Զարուհի Բաբայանի, Իտալիա կմեկնի այն մասնակիցը, ով կունենա լավագույն ձայնային […]

Իր սառնարանում լիքը ապրանք լինի, տնեցիք լավ ապրեն, սա է մեր ժողովրդի վիճակը. Գ. Սահակյան

գալուստ սահակյան 1

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն ասում է՝ ժամանակը ցույց է տվել, որևիցե հարց չի կարող լուծվել փողոց դուրս գալու միջոցով։ «Մնացած բոլոր կուսակցությունները, որոնք Հայաստանի մասին մեծ երազներ են ներկայացնում, բայց նույնիսկ ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցում, ժողովուրդ չեն կարող հավաքել։ Ընդամենը մարդկանց հավաքում են, մարդիկ բորբոքված մտածում են՝ էսա վաղը, մյուս օր իրենք լավ են […]

«Միջինքը մեզ ազդարարում է, որ պահքը կիսվեց»/տեսանյութ/

Snapshot - 793

 «Միջինքը մեզ ազդարարում է, որ պահքը կիսվեց»,-այսօր՝մարտի 7-ին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը: Քահանան նշեց, որ այսօր պահքը մի փոքր մեղմացվում է և աննշան շռայլություն կարող ենք մեզ թույլ տալ, սակայն պահքը չի  ընդհատվում: Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց […]

Շատ արագ փոփոխություններ են լինելու ապրիլից հետո. Բագրատյան

սերգեյ բա

«Կարծեմ` տեսել եք, որ 2007 թվականից կառավարության գործունեության վրա «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները ուշադրություն են դարձնում, և հատկապես քննադատելի է կառավարության գործունեությունը: Այսինքն` ինչպես կարող ես գործադիր իշխանությանը չքննադատել, երբ որ երկրում խաղի կանոններ թելադրողը գործադիր իշխանությունն է, այլ քայլերն ուղղել մի տեղ, որտեղ կարող են ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ ձեր հարցերն ուղղված են գործադիրին»,- այսօր խորհրդարանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված