26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 26, 2018

«Նույնն ասում էին Տեր-Պետրոսյանին, հետո Քոչարյանին, հիմա Սարգսյանին»

«Այն, որ Սերժ Սարգսյանն ասում է, որ թիմը կորոշի, դա այդպես չէ: Սերժ Սարգսյանը ներկայացրեց Արմեն Սարգսյանին, և ինձ թվում է՝ դա անակնկալ էր շատերի համար, և ինքը եթե ներկայացներ ոչ թե Արմեն Սարգսյանին, այլ որևէ այլ մեկին, նույն միաձայն կերպով անցնելու էր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ անդամ, միջազգային հարցերի փորձագետ Հովհաննես Իգիթյանը՝ պատասխանելով հարցին, […]

Փհենչհան 2018․ Մեդալային վերջնահաշվարկ․ առաջատարը Նորվեգիան է

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում նախօրեին ավարտվեցին 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը։ Ավարտի օրը եւս մրցումներ տեղի ունեցան, որոնցից ամենադրամատիկը հոկեյի եզրափակիչն է։ Ռուսաստանի հավաքականն առաջին անգամ պատմության մեջ դարձավ Հոկեյի օլիմպիական չեմպիոն՝ հաղթելով Գերմանիայի հավաքականին։    Ահա թե ինչպիսին է մեդալային հաշվարկն Օլիմպիադայից հետո։ Հաղթողը Նորվեգիան է, որը նվաճեց ռեկորդային քանակով 39 մեդալ (14 ոսկի, 14 արծաթ, 11 բրոնզ): […]

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի 26-ին՝  ժամը  09:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի,  Ախուրյանի, Աշոցքի,  Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի,  Արարատի, Վայքի և Սիսիանի   տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արթիկ –  Ալագյազ  ավտոճանապարհին  տեղ – տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են  մաքրման և աղով, ավազով  մշակման աշխատանքներ:  ՀՀ […]

Դատական համակարգին քավության նոխազ դարձնելը ճիշտ չէ. Ա. Սարգսյան

«Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդմանը ՀՀ իշխող կոալիցիայի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» կողմից Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում  կփորձի կատարելագործել դատական համակարգը՝ արձագանքելով խնդիրների դեպքում:  «Եթե ես լինեմ նախագահը, եթե սկզբունքային տարբերություններ ունենամ, մի՛ կասկածեք, որ կիրացնեմ սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը, որ նախագահն ունի՝ լինի […]

Արտյոմ Դալլաքյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի գոտին

Բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը դարձել է Ուկրաինայի աշխարհի երրորդ գործող չեմպիոնը։ WBA վարկածով Եվրոպայի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը (16-0, 11 КО) ամերիկյան Ինգլվուդ քաղաքում անցկացված մենամարտում հաղթեց ամերիկացի Բրայան Վիլորիային (38-6, 23 КО) և դարձավ գերթեթև քաշային կարգում նույն վարկածով աշխարհի նոր չեմպիոն։ Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, 30-ամյա ուկրաինացի բռնցքամարտիկը շատ բարձր մակարդակով է անցկացրել մենամարտը, ունեցել առավելություն, 37-ամյա […]

Հարգանքի տուրք՝ Զորավար Անդրանիկի հիշատակին

Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 153-ամյակի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անդամների ու բազմաթիվ քաղաքացիների հետ միասին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Զորավարի հիշատակին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի նվիրյալ բոլոր նահատակների հոգիների հանգստության […]

Պահքից հետո վստահ կարող ենք ասել

Եթե մենք Մեծ պահքի քառասուն օրերի ընթացքը անցնենք ճշմարիտ ապաշխարության շրջան, ապա պահքից հետո վստահ կարող ենք ասել. Ես Աստծուն շատ եմ սիրում, հետևաբար… Ի սեր Աստծո չեմ վիրավորում որևէ մեկին, որովհետև հասկացել եմ, որ իմ դիմացինն էլ ունի Աստծո պատկերն ու նմանությունը: Իսկ վիրավորելով իմ նմանին, կվիրավորեմ ինձ ստեղծողին: Ի սեր Աստծո սուտ չեմ […]

«Հայաստանը ապրիլին պատրաստվում է պայթյունի»/տեսանյութ/

«Այն ինչ որ կատարվում է Հայաստանում՝ տարածաշրջանային զարգացումների բաղկացուցիչ մասն է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ,«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Մանուչարյանը նշում է, որ քանի որ ապրիլը տարածաշրջանային առճակատումների ամիս է.«Հայաստանը ապրիլին պատրաստվում է պայթյունի: Սերժ սարգսյանը ամեն բան արել է, որ Հայաստանը պատրաստի այդ պայթյունին»,-ընդգծեց Աշոտ Մանուչարյանը: Նա նշում է, որ շախմատ խաղացողը […]

Սեւակ Խանաղյանը կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ 2018 -ին

Րոպեներ առաջ, Առաջին ալիքի ուղիղ եթերում ավարտվեց «Դեպի եվրատեսիլ» նախագծի եզրափակիչը։ Միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողի ՝ 50/50 քվեարկության արդյունքում, նախագծի բացարձակ հաղթող ճանաչվեց Սեւակ Խանաղյանը, ստանալով առավելագույն 12 միավորը՝ եւ՛միջազգային ժյուրիի, եւ ՛ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում։ Սեւակ Խանաղյանը կներկայացնի Հայաստանը Լիսաբոնում կայանալիք Եվրատեսիլ 2018 –ին։   Սևակը ծնվել է Մեծավան գյուղում։ Վաղ տարիքից հետաքրքրվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված