Արմավիրի մարզպետի որդին նոր պաշտոն ունի
Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագերլ։ Կարեն Կարապետյանի ստորագրած որոշման համաձայն՝ Կարեն Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ։ Նշենք, որ Կարեն Ղահրամանյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարն էր, սակայն կառավարության նախորդ նիստում ազատվել էր պաշտոնից։ Հիշեցնենք՝ Կարեն Ղահրամանյանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որդին է։